Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. «Neo» և «Neo+»` նոր փաթեթներ՝ անսահմանափակ շփման հնարավորությամբ
27/02/2016 00:21

Beeline. «Neo» և «Neo+»` նոր փաթեթներ՝ անսահմանափակ շփման հնարավորությամբ

Beeline-ը հայտարարում է ՀՀ հեռահաղորդակցության շուկայում առաջինը հանդիսացող «Neo» և «Neo+» ծառայությունների փաթեթների գործարկման մասին: Ծառայությունների փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 100 անվճար SMS-հաղորդագություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր, 1 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, անսահմանափակ շփում Facebook Messenger, WhatsApp, ОК և VK հարթակներում, ինչպես նաև անսահամանափակ ինտերնետ տանը մինչև 30 մբ/վրկ արագությամբ:

«Neo» ծառայության փաթեթի ամսական բաժանորդային վարձն ընդամենը 4990 դրամ է: «Neo+» ծառայության փաթեթի ամսական բաժանորդային վարձը 5990 դրամ է: Դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր կատարվող զանգերի արժեքը րոպեն 15,9 դրամ է: Հաշիվը կարելի է վճարել` լիցքավորելով բջջային հեռախոսահամարը, ինչն առավելագույնս պարզեցնում է վճարումը ծառայությունների ամբողջ փաթեթի համար: 

«Neo սակագնային փաթեթները մշակելիս մենք մեր առջև դրել ենք շատ լուրջ նպատակ` առաջարկել բաժանորդին «ամեն ինչ և միանգամից», ընդ որում` առավելագույնս ցածր գնով: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեզ մոտ դա ստացվեց: Մենք ստեղծել ենք հավանաբար ամենապարզ և հարմար առաջարկը, որին միանալով` մեր բաժանորդները կստանան շատ արագ ինտերնետ տանը և բջջային հեռախոսով, անսահմանափակ ներցանցային զանգեր, SMS-հաղորդագրությունների մեծ փաթեթ, անսահմանափակ շփում Facebook Messenger, WhatsAPP, Оdnoklassniki և Vkontakte հարթակներում, ինպես նաև շահավետ գին դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու  համար: Մեր առաջարկի հիմնական առավելություններից է միասնական հաշիվը, որը բաժանորդին հնարավորություն է տալիս վճարել ծառայությունների փաթեթի համար` լիցքավորելով բջջային հեռախոսահամարը` առավելագույնս պարզեցնելով վճարումը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Neo» և «Neo+» առաջարկները գործում են ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Առաջարկներին կարող են միանալ թե նոր, և թե գործող Beeline բաժանորդները: Neo առաջարկների փաթեթին կարելի է միանալ ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.beeline.am կայք կամ ուղարկեք անձնական հաղորդագրություն Beeline–ի պաշտոնական էջին Facebook-ում սոցիալական ցանցում։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: