Beeline և CTV. IP հեռուստատեսություն դիտելու հնարավորություն՝ ամենուր, որտեղ կա ինտերնետ
Beeline-ը հայտարարում է CTV ընկերության հետ համագործակության մեկնարկի մասին: Համագործակցության շրջանակում Beeline-ի բոլոր բաժանորդները, ովքեր ունեն ինտերնետ մուտքի հնարավորություն, կկարողանան դիտել թվային IP-հեռուստատեսություն ցանկացած վայրում և ցանկացած սարքավորման միջոցով:
CTV ծառայությունն առաջարկում է 82 պահանջված հեռուստաալիք Catch UP (անցած հեռուստահաղորդումների դիտում եթերից հետո 48 ժամի ընթացքում), Restart (ցանկացած հեռուստահաղորդման վերանայում) և այլ տարածված գործառույթների հնարավորությամբ: Beeline բաժանորդները հնարավորություն կունենան դիտել CTV-ի IP-հեռուստատեսություն ցանկացած հեռուստացույցից, ինչպես նաև Android և iOS համակարգերով աշխատող սմարթֆոններից և պլանշետներից: Ծառայության աշխատանքի համար բավական է 512 Կբ/վրկ արագությամբ ինտերնետ հեռախոսների դեպքում և 1 Մբ/վրկ` հեռուստացույցների դեպքում:
«Beeline-ն ուրախ է տեղեկացնել, որ CTV ընկերության հետ համագործակցության շնորհիվ բարձրորակ թվային հեռուստատեսությունը հասանելի է դարձել լայնաշերտ ինտերնետի մեր բոլոր բաժանորդներին ամբողջ երկրում: Կցանկանայի հատկապես ընդգծել այն փաստը, որ մեր նոր համատեղ արտադրանքն ինտերնետի մեծ արագություն չի պահանջում, ինչը հասանելի գների հետ միասին այս առաջարկը դարձնում է գրավիչ, պարզ և հարմար և հնարավորություն է ընձեռում ստանալ լիարժեք IP-հեռուստատեսություն ամենուր, որտեղ հասանելի է մեր ընկերության լայնաշերտ ինտերնետը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Beeline և CTV ընկերությունների համագործակցությունը կնպաստի Հայաստանի ամբողջ տարածքում բարձր որակով և ժամանակակից լուծումներով ինտերակտիվ հեռուստատեսային ծառայության մատուցմանը: Մենք հնարավորություն ենք տալիս դիտելու լավագույն հեռուստաալիքները ցանկացած վայրում, ցանկացած սարքով` սմարթֆոն, պլանշետ, Smart TV կամ սովորական հեռուստացույց: Ծառայության մեկ բաժանորդագրությամբ կարելի է դիտել միաժամանակ 3 սարքով, այսինքն՝ ընտանիքում յուրաքանչյուրը կարող է դիտել իր նախընտրած հաղորդումը: Վստահ ենք` ծառայությունը մեծ հետաքրքրություն կունենա Beeline ընկերության բաժանորդների շրջանում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր բաժանորդներին հասանելի լինի բարձր որակով հեռուստատեսային ծառայություն», – նշեց CTV ընկերության տնօրեն Շանթ Քարամյանը:
Թվային IP-հեռուստատեսության ծառայությունների փաթեթի արժեքը, որը ներառում է 60 հեռուստաալիք, սկսվում է 3800 դրամ ամսավճարից, իսկ 8 HD հեռուստաալիքով, միաժամանակ երեք սարքավորումներով հեռուստաալիքները դիտելու հնարավորությամբ և 82 հեռուստաալիք ներառող փաթեթի արժեքը կազմում է ամսական 4800 դրամ։ Ծառայությունների փաթեթները ներառում են ամենապահանջված և բարձր վարկանիշ ունեցող հեռուստաալիքները:
Beeline բաժանորդների համար CTV ծառայությունները հասանելի կդառնան 2015 թ. դեկտեմբերի 22-ից:
Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.beeline.am կամ www.ctv.am կայքեր:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է