Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. վերաբացվել է երկու գրասենյակ՝ Դավթաշենում և Հարավ-Արևմտյան թաղամասում
15/12/2015 09:24

Beeline. վերաբացվել է երկու գրասենյակ՝ Դավթաշենում և Հարավ-Արևմտյան թաղամասում

Beeline-ը հայտարարում է Երևանի Դավթաշեն և Հարավ- Արևմտյան թաղամասերում վաճառքի և սպասարկման երկու գրասենյակների վերաբացման մասին։ 

Դավթաշենում վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակը գտնվում է 3–րդ թաղամաս, 25/1 հասցեում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման, երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 20:00-ն, շաբաթ օրը` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն։ Հարավ-Արևմտյան թաղամասում վերաբացված վաճառքի և սպասարկման գրասենյակը գտնվում է Րաֆֆու փ. 15/1 հասցեում և աշխատում է առանց հանգստյան օրերի և ընդմիջման. երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 9:00-ից մինչև 19:00-ն, իսկ հանգստյան օրերին` ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակներ մեր կողմից մատուցվող ծառայություններին և IPTV թվային հեռուստատեսությանը վերաբերող ցանկացած հարցով:

«Beeline-ը շարունակում է հատուկ ուշադրություն հատկացնել ծառայությունների որակին և գրասենյակների ու սպասարկման տարածքային հասանելիությանը: Այս նպատակով մենք պարբերաբար ընդլայնում ենք սեփական գրասենյակների և վաճառքի դիլերական կետերի թիվը և այսօր կարող ենք հպարտանալ, քանի որ ունենք երկրում սպասարկման խոշորագույն ցանցերից մեկը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Նշենք, որ Հայաստանում Beeline-ի հաճախորդների սպասարկման ցանցը ներառում է 67 վաճառքի գրասենյակ, որոնցից 23-ը գտնվում է մայրաքաղաքում, իսկ 44-ը` մարզերում: Հայաստանում նաև գործում է դիլերական սպասարկման ավելի քան 380 կետ: Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։