Beeline-ի հաճախորդները կստանան լիարժեք սպասարկում ինտերնետում, այդ թվում` Facebook-ի միջոցով
Beeline-ը հայտարարում է ինտերնետի միջոցով հաճախորդների էլեկտրոնային սպասարկման տարբերակների ընդլայնման մասին: Beeline բաժանորդներին միաժամանակ հասանելի են դարձել էլեկտրոնային սպասարկման 3 տարբերակ` Facebook-ում անձնական հաղորդագրության, [email protected] էլեկտրոնային հասցեի և ընկերության կայքում «Օնլայն խորհրդատուի» միջոցով:
Facebook-ում Beeline-ի պաշտոնական էջում չաթի օգնությամբ բաժանորդները կարող են ստանալ լիարժեք սպասարկում, ինչպիսին ստանում են Հաճախորդների սպասարկման կենտրոն զանգերի միջոցով: Այս հարթակում բաժանորդների սպասարկումը ներառում է Beeline բջջային և ֆիքսված կապի բոլոր ծառայությունները: Բաժանորդին անհրաժեշտ է միայն էջին ուղղված անձնական հաղորդագրության միջոցով գրել իրեն հետաքրքրող հարցը:
Beeline-ը միաժամանակ նաև առաջարկում է հաճախորդների սպասարկում էլեկտրոնային փոստի միջոցով: Ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում բաժանորդը կարող է ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Ծրագրի առաջին փուլում հաճախորդների սպասարկումը Facebook-ում և էլեկտրոնային փոստի միջոցով հասանելի է ժ. 09:00-ից մինչև 24:00-ն: Նշենք, որ այս պահի դրությամբ չաթի և էլեկտրոնային փոստի միջոցով սպասարկման դեպքում մասնագետի բաժանորդին պատասխանելու սպասելաժամանակը չի գերազանցում 28 րոպեն:
Հիշեցնենք, որ հաճախորդների էլեկտրոնային սպասարկման ծառայությունների թվում է նաև www.beeline.am պաշտոնական կայքում գործող «Օնլայն խորհրդատու» ծառայությունը: Այս հարթակում նույնպես հաճախորդները կարող են ստանալ լիարժեք սպասարկում:
«Մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում այն մասին, որ բաժանորդները սկսում են նախապատվություն տալ էլեկտրոնային սպասարկման տարբերակներին: Երիտասարդ սերնդի համար արդեն հարմարավետ չէ այցելել գրասենյակներ, լքել շփման, աշխատանքի կամ ազատ ժամանակի համար սովորական դարձած իրենց միջավայրը: Սոցիալական ցանցերի թվային աշխարհն ընդլայնվում է, և դրան զուգահեռ թվային է դառնում նաև մեր ընկերությունը: Հպարտությամբ կարող եմ նշել, որ Հայաստանում մենք առաջինն ենք սկսել տրամադրել հաճախորդների լիարժեք առցանց սպասարկում սոցիալական ցանցերի միջոցով: Beeline-ը պատրաստ է լինել հաճախորդների կողքին ամենուրեք, այդ թվում նաև վիրտուալ աշխարհում` հոգ տանելով ծառայությունների որակի, հարմարավետության և հասանելիության մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մենք ունենք հաճախորդների հետ աշխատելու բավականին մեծ փորձ և ես, առավել քան համոզված եմ, որ մեր կողմից առաջարկվող էլեկտորնային սպասարկման եղանակները շատ կարճ ժամանակահատվածում կդառնան պահանջված հատկապես երիտասարդների շրջանում։ Ժամանակակից աշխարհը շատ արագ է փոփոխվում և ես անչափ ուրախ եմ, որ ավանդական սպասարկման եղանակներից բացի մենք մեր բաժանորդներին առաջարկում ենք նաև ժամանակակից լուծումներ։ Հավատացնում եմ, որ մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր բաժանորդ ստանա առավել որակյալ, արագ և հարմարավետ սպասարկում»,-նշեց Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Աննա Ավետիսյանը:
Հաճախորդի էլեկտրոնային սպասարկումն իրականացվում է այն լեզվով, որով ստացվել է հաղորդագրությունը: Մասնագետը հաճախորդին տրամադրում է հետադարձ կապ պատասխան նամակի կամ հաղորդագրության միջոցով` անհրաժեշտության դեպքում տեղեկացնելով դիմումի կամ հարցման ընթացքի և արդյունքների մասին: Եթե խնդրի լուծման համար պահանջվում է լրացուցիչ ժամանակ, մասնագետը հաճախորդին ուղարկում է լրացուցիչ նամակ կամ հաղորդագրություն ժամկետների վերաբերյալ:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է