Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. USB-մոդեմներ 100 դրամով
08/10/2015 11:55

Beeline. USB-մոդեմներ 100 դրամով

Beeline-ը կրկին տրամադրում է USB-մոդեմներ բջջային ինտերնետի սակագնային փաթեթներին մեկ տարի ժամկետով բաժանորդագրվելու դեպքում: Առաջարկը գործում է այն հաճախորդների համար, ովքեր կբաժանորդագրվեն «Infinity 1024», «Infinity 512», «Drive 5», «Drive 15» կամ «Drive 40» բջջային ինտերնետի սակագնային փաթեթներին 12 ամիս ժամկետով:

«Մեր բաժանորդների շրջանում անցկացված հերթական հարցումը ցույց տվեց, որ առկա է խորհրդանշական գնով USB-մոդեմներ տրամադրման պահանջարկ: Մենք մշտապես ձգտում ենք առավելագույնս արագ բավարարել հաճախորդների պահանջները` Beeline-ի ծառայություններից օգտվելը դարձնելով էլ ավելի հաճելի, պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Մինչև 12 ամիս ժամկետը լրանալը պայմանագիրը խզելու դեպքում բաժանորդը վճարում է մոդեմի արժեքը` հաստատված պայմանագրի ստորագրման օրը: Առաջարկի շրջանակում հնարավոր չէ անցում կատարել այլ սակագնային փաթեթների: Beeline բջջային ինտերնետի ծառայություների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 213 միլիոն բջջային կապի և 6 միլիոն ամրակացված կապի և լայնաշերտ ինրերնետի բաժանորդ: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: