Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
արդբեջանը ձգտում է վերահսկել հայկական ինտերնետը
02/09/2015 17:16

արդբեջանը ձգտում է վերահսկել հայկական ինտերնետը

Վրացական «Կվիրիս պալիտրա» պարբերականը գրում է, որ ադրբեջանական azeronline հեռահաղորդակցական ընկերությունը ցանկանում է ձեռք բերել Caucasus Online ընկերությանը պատկանող 1200 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխը, որն անցնում է Սև ծովով դեպի Եվրոպա և որի միջոցով մատակարարվում է Վրաստանի ինտերնետի 55%, ադրբեջանի՝ 50% և Հայաստանի՝ 85%:

Գործարքի իրականացման դեպքում Հայաստան ներմուծվող ինտերնետի բացարձակ մեծամասնությունը կհայտնվի ադրբեջանական վերահսկողության ներքո: Ակնհայտ է, որ գործարքի իրականացումը Հայաստանի ազգային անվտանգության համար լուրջ խնդիրներ կառաջացնի: Վրացական պարբերականը նաև նշում է, որ ադրբեջանական ընկերությունը սերտ կապերի մեջ է իլհամ ալիևի հետ, և որ վրացական մալուխի ձեռք բերումը լոկ քաղաքական նպատակներ է հետապնդում: