Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Այս տարվա երկրորդ եռամսյակում վաճառվել է 3.6 մլն Apple Watch
27/08/2015 19:23

Այս տարվա երկրորդ եռամսյակում վաճառվել է 3.6 մլն Apple Watch

ՏՏ ոլորտի վերլուծություններով զբաղվող IDC ընկերության կողմից հրապարակված տվյալների համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակում Apple կորպորացիան վաճառել է 3.6 մլն Apple Watch խելացի ժամացույց:  Սա բավական տպավորիչ ցուցանիշե է, եթե հաշվի առնենք, որ Apple Watch-երը վաճառվել են միայն եռամսյակի երկու ամսվա ընթացքում:

Կրելի սարքավորումների վաճառքի ամենամեծ ցուցանիշն է գրանցվել Fitbit ընկերությունը, որը վաճառել է 4.4 մլն սարքավորում: IDC-ի գնահատմամբ այս տարվա երկրորդ եռամսյակում վաճառվել է 18.1 մլն կրելի սարք, անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ վաճառքի ծավալներն աճել են 5.6 մլն սարքով: