2015 թ. երկրորդ եռամսյակում Beeline-ի ֆինանսական ցուցանիշներն աճել են
Beeline-ն ամփոփեց ընկերության 2015 թ. երկրորդ եռամսյակի ֆինանսական և գործառնական արդյունքները: Այսպես, EBITDA margin ցուցանիշն աճել է 5,3 տոկոսային կետով ընթացիկ տարվա առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ և կազմել 40,5%: EBITDA ցուցանիշը երկրորդ եռամսյակում կազմել է 11 մլն. դոլար, ինչը 2 մլն. դոլարով գերազանցում է առաջին եռամսյակի նույն ցուցանիշը և 5 մլն. դոլարով` նախորդ տարվա չորրորդ եռամսյակի ցուցանիշը:
Ընկերությունը շարունակում է գրանցել բջջային հատվածում բաժանորդային բազայի, բջջային ինտերնետի ծառայություններից ստացված եկամուտի աճ և բաժանորդների արտահոսքի զգալի կրճատում: Այսպես, 2015 թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանում Beeline բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 815 000-ը, ինչը մոտ 20 000-ով գերազանցում է առաջին եռամսյակի նույն ցուցանիշը: Բջջային հատվածում բաժանորդների արտահոսքը 2015 թ. երկրորդ եռամսյակում գրանցել է վերջին երեք տարիների համար ռեկորդային ցուցանիշ: Այն կազմում է 8,5%:
«Ամփոփելով եռամսյակի արդյունքները` կարելի է ասել, որ Beeline-ը Հայաստանում ոչ միայն համապատասխանում է շուկայի զարգացման համաշխարհային միտումներին, այլ նաև բաժանորդներին առաջարկում է որակյալ, պարզ և հարմար ծառայություններ, որոնցից նրանք պատրաստ են օգտվել և երաշխավորել դրանք իրենց ծանոթներին և հարազատներին։ Բաժանորդային բազայի և հիմնական ֆինանսական ցուցանիշների աճը նույնպես վկայում են այն մասին, որ մեր հաճախորդները էլ ավելի պատրաստակամ են երաշխավորելու մեր ծառայությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline բջջային ինտերնետից օգտվողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 12 000-ով, իսկ բաժանորդի կողմից հեռախոսով օգտագործվող տրաֆիկի միջին ծավալը նույն ժամանակահատվածում երկու անգամ աճել է: Մեկ տարվա ընթացքում բաժանորդային բազայում սմարթֆոնների մասնաբաժինը ավելացել է 10%-ով, իսկ սմարթֆոնների բաժանորդների կողմից օգտագործվող ինտերնետի ծավալը գրեթե կրկնակի աճ է գրանցել: Ընկերության գնահատմամբ սա հիմնականում պայմանավորված է ինտերնետի միացմամբ բրենդային հեռախոսների վաճառքով:
2015 թ. առաջին եռամսյակում Beeline-ի կատարած կապիտալ ներդրումները կազմել են 2 մլն. դոլար։ Ֆիքսված կապի ծառայություններից ստացված ընդհանուր եկամուտը տարվա կտրվածքով նվազել է 11%-ով, ինչը պայմանավորված է ծառայության նկատմամբ պահանջարկի նվազման գլոբալ միտումով:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է