Beeline-ը պարգևատրեց ամենաակտիվ բաժանորդներին Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում
Beeline-ը պարգևատրեց Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում SMS-հարցմանը մասնակցած այն երեք բաժանորդներին, ովքեր առաջինն էին շնորհակալություն հայտնել ընկերությանը` հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետը վերացնելու համար:
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Ազատության 24 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը երևանաբնակ Աննա Հակոբյանին և Սերգեյ Հովհաննիսյանին, իսկ Արմավիրից Անի Մինասյանին հանձնեց հատուկ մրցանակներ` Beeline Smart Duo մոդելի սմարթֆոններ:
«Այս պահին Beeline-ը հանդիսանում է Հայատանում միակ օպերատորը, որի բաժանորդները ստիպված չեն մտածել լիցքավորման ժամկետների մասին։ Կարճ ժամանակահատվածում մենք ստացել ենք բազմաթիվ շնորհակալական խոսքեր Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում այս աննախադեպ փոփոխության համար: Beeline բաժանորդները կարող են օգտագործել բջջային հաշվեկշռին փոխանցված միջոցները այն ժամանակ, երբ կցանկանան, քանի որ այդ գումարները «չեն վառվում» և «չեն սառեցվում»։ Հավատարիմ մնալով հաճախորդամետ այս ռազմավարությանը` Beeline-ը հետագայում ևս կշարունակի անակնկալներ մատուցել բաժանորդներին, ովքեր մշտապես մեր կողքին են և օգնում են դարձնել ծառայությունները հնարավորինս պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետի վերացման մասին ընկերությունը հայտարարել էր 2014 թ. փետրվարին: Բջջային հեռախոսի հաշվեկշիռը ցանկացած չափով և ցանկացած եղանակով լիցքավորելու դեպքում (օրինակ՝ «Հաշվեկշռի փոխանցում», վճարման քարտերի կամ վճարումների ընդունման տերմինալների օգնությամբ) Beeline բաժանորդները կարող են օգտագործել հաշվեկշռին կուտակված միջոցները բաժանորդի պայմանագրի գործունեության ողջ ընթացքում:
Հիշեցնենք, որ Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ռազմավարությունը Beeline-ը որդեգրել է դեռևս 2013 թվականի աշնանը և արդեն իսկ իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում` SMS հաղորդագրության միջոցով իրականացվող հարցումները։ Ցանկացած բաժանորդ, ով կատարում է գործարք Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ զանգահարում Հաճախորդների սպասարկման կենտրոն, ստանում է SMS հաղորդագրություն, որտեղ բաժանորդը 0-ից 10 բալանոց սանդղակով գնահատում է մեր ծառայությունները, սպասարկող աշխատակազմի բարեհամբուրությունը։ Այնուհետև այդ տեղեկատվությունը համակարգվում է ինչպես բաժանորդների հետ հետադարձ կապի և անհատական խնդիրների լուծման, այնպես էլ կազմակերպության ընդհանուր բարելավման նպատակով:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է