Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. Telcell վճարումների ընդունման ունիվերսալ կետերն արդեն գործում են 21 ընկերության գրասենյակում
19/05/2015 15:33

Beeline. Telcell վճարումների ընդունման ունիվերսալ կետերն արդեն գործում են 21 ընկերության գրասենյակում

Beeline-ը և Telcell ընկերությունը հայտարարում են Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվի քառակի ավելացման մասին: Այս տաղավարներում  Telcell-ի կողմից հատուկ վերապատրաստված աշխատակիցներն ընդունում են վճարումներ Telcell համակարգում հասանելի վճարովի ծառայությունների բոլոր տեսակների համար` կոմունալ, ավտոմեքենայի կայանման, բանկային վարկերի և միջազգային դրամական փոխանցումների:

Ընդհանուր առմամբ, Telcell տաղավարները գործում են Beeline վաճառքի և սպասարկման 21 գրասենյակում: Մայրաքաղաքում Telcell վճարումների ընդունման ունիվերսալ կետերը գործում են Beeline-ի գրեթե բոլոր խոշոր գրասենյակներում: Telcell ընկերության հետ համատեղ ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա ապրիլին, երբ բացվեցին վճարումների ընդունման 5 կետ:

«Telcell-ի հետ համատեղ ծրագրի մեկնարկը տրվել է մեր գրասենյակների հաճախորդների շրջանում իրականացված հարցումից հետո: Հարցվողների ճնշող մեծամասնությունը ցանկություն է հայտնել մեր գրասենյակներում վճարել ոչ միայն Beeline-ի ծառայությունների, այլ նաև մյուս կոմունալ ծառայությունների համար: Հաճախորդները նշում են, որ նման հնարավորությունն էապես կխնայեր նրանց ժամանակը: Ծրագրի մեկնարկից անցել է մեկ տարի, իսկ վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվի քառակի աճը խոսում է այն մասին, որ դրանք հարմար են մեր բաժանորդների և գրասենյակների այցելուների համար և նշանակալիորեն կրճատում են հաճախորդների սպասարկման համար պահանջվող ժամանակը: Beeline-ը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի հաճախորդների սպասարկումը մեզ մոտ լինի պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Տարիների ընթացքում մենք կարողացանք կառուցել հանրապետության ամենախոշոր վճարումների ընդունման համակարգը։ Ներկայումս, մեր ընկերության վճարային համակարգը հասանելի է ողջ հանրապետությունում։ Մենք կանգ չենք առնում մեր ձեռքբերումներով: Վճարումների շուկայում առկա են այլ հարթակներ, և մենք պատրաստ ենք նվաճել դրանք: Beeline-ի հետ համագործակության շրջանակում էր, որ մենք փորձնական ռեժիմով բացեցինք առաջին մասնաճյուղը: Այժմ, Telcell մասնաճյուղերի ցանցով իրականացվող ծառայությունների ստանդարտ փաթեթից բացի հնարավոր է ստանալ և ուղարկել արագ դրամային փոխանցումներ Unistream համակարգով նաև հանգստյան օրերին: Մոտակա օրերին Beeline գրասենյակների այցելուների համար հասանելի կդառնան դրամային փոխանցումներ այլ տարածված համակարգերի միջոցով», – ասաց Telcell ընկերության Գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

Նշենք, որ միայն Telcell մասնաճյուղերի ցանցի միջոցով Beeline գրասենյականերում օրական իրականացվում է 5000-ից ավելի վճարում տարբեր ծառայություններ մատուցողների օգտին:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: