Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայաստանի ՏՏ ոլորտի խոշոր հարկատուներ՝ 2015թ. I եռմասյակ
11/05/2015 10:37

Հայաստանի ՏՏ ոլորտի խոշոր հարկատուներ՝ 2015թ. I եռմասյակ

Ծրագրային ապահովման ոլորտում գործող 20 ընկերություն ընդգրկվել է մեր երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Այս մասին հայտնում է «Բիզնես 24»-ը: Հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել 1,98 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:

Պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալով ծրագրային ապահովման ոլորտում գործող ընկերություններից առաջին տեղում հայտնվել է «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ընկերությունը, որը բյուջե է վճարել 564,97 մլն ՀՀ դրամի հարկեր և պետական վճարներ: Խոշոր հարկատուների ընդհանուր ցանկում ընկերությունը 48-րդն է:

Ծրագրային ապահովման ոլորտում խոշոր հարկատու ընկերությունների առաջին եռյակում հայտնվել են նաև «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ընկերությունները:

Ծրագրային ապահովման ոլորտի 20 խոշոր հարկատուների ցանկը ներկայացնում ենք ստորև.

  1. ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ, վճարված հարկերը՝ 564,97 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝  48-րդ

  2. ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ, վճարված հարկերը՝ 450,98 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 57-րդ

  3. ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ, վճարված հարկերը՝ 166,22 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 148-րդ

  4. ԴՈՄ-ԴԵՆԻԵԼ, վճարված հարկերը՝ 135,02 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 175-րդ

  5. ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԵՐՎԻՍԻՍ, վճարված հարկերը՝ 100,10 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 244-րդ

  6. ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԸԼ ՍԻՍԹԵՄԶ ԲԸ ՄԱՍՆ., վճարված հարկերը՝ 64,07 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 379-րդ

  7. Լ-ՍՈՖՏ, վճարված հարկերը՝ 51,40 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 459-րդ

  8. ՄՈՆԻՏԻՍ ՋԻ-ԷՅ-ԱՅ, վճարված հարկերը՝ 50,68 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 464-րդ

  9. ԱԹԹԵՍՔ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ, վճարված հարկերը՝ 44,68 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 518-րդ

  10. ԻՆՍՏԻԳԵՅԹ, վճարված հարկերը՝ 42,50 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 538-րդ

  11. ՔՈՒԵՍԹՐԵՅԴ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ԻՆԿ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ, վճարված հարկերը՝ 39,40 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 571-րդ տեղ

  12. ՍԻ ՔՅՈՒ ՋԻ ԱՅ ՄԱ, վճարված հարկերը՝ 38,48 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 578-րդ տեղ

  13. ՍՈՐՍԻՈ, վճարված հարկերը՝ 37,30 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝  594-րդ տեղ

  14. ԻՔՍ-ԱՐԹ, վճարված հարկերը՝ 34,65 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝  632-րդ

  15. ՄԱԿԱԴԱՄԻԱՆ, վճարված հարկերը՝ 34,29 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 642-րդ

  16. ԱՐԴԻՆՆՈՏԵԽ, վճարված հարկերը՝ 29,91 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 730-րդ

  17. ՆՈՐՔ ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ, վճարված հարկերը՝  27,42 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 779-րդ

  18. ԼՈԿԱՏՈՐ, վճարված հարկերը՝  27,39 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 781-րդ

  19. ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ, վճարված հարկերը՝ 25,24 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝ 835-րդ

  20. ԷՍԷՖԷԼ, վճարված հարկերը՝  22,48 մլն ՀՀ դրամ, ընդհանուր վարկանիշում տեղը՝  914-րդ