Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Beeline. Մայիսի 9-ին ֆիքսված ցանցից դեպի Beeline–ի և ԼՂՀ ֆիքսված ցանցեր բոլոր միջքաղաքային զանգերը կլինեն անվճար
08/05/2015 13:56

Beeline. Մայիսի 9-ին ֆիքսված ցանցից դեպի Beeline–ի և ԼՂՀ ֆիքսված ցանցեր բոլոր միջքաղաքային զանգերը կլինեն անվճար

Beeline-ը հայտարարում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված ակցիայի անցկացման մասին: 2015 թ. մայիսի 9-ին Beeline–ի ֆիքսված ցանցից դեպի Beeline-ի և ԼՂՀ ֆիքսված ցանցեր բոլոր միջքաղաքային զանգերը կլինեն անվճար։

«Մայիսի 9-ը տարվա կարևորագույն օրերից է, որը Հայաստանում խորհրդանշում է միաժամանակ երկու պատմական մեծ իրադարձություն` հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում և Շուշիի ազատագրումը: Այս օրը Beeline-ն անելու է հնարավոր ամեն ինչ` բաժանորդներին անխափան և հասանելի կապով ապահովելու համար: Հատուկ ակցիան մեր բաժանորդներին, այդ թվում նաև վետերաններին, հնարավորություն կտա Հաղթանակի օրը շնորհավորել Հայաստանում և Արցախում գտնվող իրենց հարազատներին, բարեկամներին ու զինակիցներին և կիսվել նրանց հետ տոնական ու հաղթական տրամադրությամբ միանգամայն անվճար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Beeline-ը նաև միացել է #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիային` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Ակցիայի շրջանակում գործարկվել է spasibo.beeline.am հատուկ կայքը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հայտնել «Շնորհակալություն»` սեղմելով համապատասխան կոճակը, նաև կիսվել իրենց շնորհակալական խոսքերով սոցիալական ցանցերում #70հազարշնորհակալություն հեշթեգով: spasibo.beeline.am կայքում տեղադրված է ինտերակտիվ հաշվիչ, որը ցույց է տալիս ակցիային միացած և «Շնորհակալություն» հայտնած մարդկանց թիվը: Մինչև մայիսի 10-ը հաշվիչն իրական ժամանակում լազերային արտացոլման միջոցով կցուցադրվի Մոսկվայում Beeline-ի Գլխամասային գրասենյակի շենքի պատին, և բոլոր ցանկացողները կկարողանան հետևել վետերաններին շնորհակալություն հայտնած մարդկանց աճող թվին։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: