Beeline-ի «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկը կրկին հասանելի է
Beeline-ը հայտարարում է «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի ժամկետի երկարացման մասին: Առաջարկը կգործի մինչև 2015 թ. մայիսի 31-ը: Հատուկ առաջարկի շրջանակում հնարավոր է ձեռք բերել Alcatel 1010D մոդելի հեռախոս և ստանալ 2 ամիս անսահմանափակ զանգեր կատարելու հնարավորություն Beeline ցանցի ներսում աննախադեպ գնով` 9900 դրամով:
«Ամանորյա տոներին ընդառաջ Beeline-ը հանդես եկավ միաժամանակ երկու հատուկ առաջարկով, որոնք հնարավորություն էին ընձեռում մատչելի պայմաններով ձեռք բերել հեռախոսներ և սմարթֆոններ: Այս նախաձեռնությունները լայն տարածում գտան մեր բաժանորդների շրջանում, և, ընդհանուր առմամբ մենք վաճառեցինք մոտ 9000 հեռախոս և սմարթֆոն։ Ուումնասիրելով ներկայիս շուկան կարող ենք ասել, որ մատչելի գնով հեռախոսների պահանջարկը դեռևս չի նվազել: Ձգտելով առավելագույնս բավարարել մեր հաճախորդների պահանջները` մենք երկարացնում ենք ակցիայի ժամկետը` հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ձեռք բերել հեռախոս և անվճար օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Հատուկ առաջարկի շրջանակում մեկ հեռախոսահամարով կարելի է ձեռք բերել միայն 1 հատ հեռախոս և միայն 1 անգամ միանալ «Զրուցենք» ծառայությանը 60 օր ժամկետով: Նոր բաժանորդները, բացի 9900 դրամից, պետք է վճարեն նաև այն սակագնային փաթեթի արժեքը, որին միանում են: «Հեռախոս սուպեր գնով» առաջարկի շրջանակում 60 օր ժամկետով միանում է «Զրուցենք» ծառայությունը: Ժամկետը լրանալու կամ ծառայությունն անջատելու դեպքում Beeline ցանցի ներսում կգործեն այն սակագները, որոնք սահմանված են բաժանորդի սակագնային փաթեթով։ «Զրուցենք» ծառայության գործողության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *118# հրահանգը:
60 օրը լրանալուց հետո բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է երկարացնել «Զրուցենք» ծառայության ժամկետը` ուղարկելով *888# հրահանգը և ստանալ Beeline ցանցի ներսում 30 օր անսահմանափակ շփման հնարավորություն ընդամենը 990 դրամով։ «Հեռախոս սուպեր գնով» հատուկ առաջարկի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգարել 0611 հեռախոսահամարով կամ այցելել www.beeline.am կայք:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է