Ucom-ը գործարկել է օնլայն մասնաճյուղ
Այսօր հանդիսավոր արարողությամբ բացվեց «Յուքոմի» օնլայն մասնաճյուղը: Հաղորդակցման ոլորտում նորարարությունների առաջատար «Յուքոմ» ընկերությունը ներկայացրեց ևս մեկ նախաձեռնություն, որը մեծապես կօգնի ցանցի բաժանորդներին ավելի արդյունավետ տնօրինել իրենց ժամանակը և օնլայն կառավարել իրենց «Յուքոմ» ծառայությունները:
Օնլայն մասնաճյուղի ստեղծմամբ «Յուքոմ» ընկերությունը նպատակ ունի առավել հեշտացնել իր բաժանորդների՝ մի շարք ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Առաջին անգամ Հայաստանում գործարկվում է մի ծառայություն, որի միջոցով «Յուքոմի» օգտատերերը, առանց «Յուքոմի» սպասարկման կենտրոն այցելելու, իրենց տանից կամ աշխատավայրից արագ կկարողանան կատարել իրենց անհրաժեշտ գործողությունները՝ կնքել կամ վերակնքել պայմանագիր, փոխել կամ թարմացնել «Յուքոմ» ծառայությունների փաթեթը, փոխել ինտերնետի սակագնային պլանը, ակտիվացնել Wi Fi ինտերնետային ծառայություն, կատարել առցանց վճարումներ և այլ գործողություններ:
Ինչպես իր խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը. «Ժամանակակից աշխարհում կյանքը շատ արագ է շարժվում առաջ, իսկ մարդուն ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում՝ զբաղվելու իր սիրելի գործով, լինել տանը՝ մտերիմների ու ընկերների հետ: Յուրաքանչյուր անգամ ծառայությունների փոփոխության համար գրասենյակ այցելելը նշանակում է կորցնել ևս մի քանի ժամ: Մենք առաջարկում ենք մի նոր հնարավորություն՝ օգտվելով որից մարդիկ այլևս ստիպված չեն լինի երկար ժամանակ վատնել «Յուքոմի» ծառայությունների փոփոխման կամ վճարում կատարելու համար»:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է