Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում – 2014թ. II եռամսյակ
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2014թ.-ի II եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Որոնց հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի ներկայիս հիմնական միտումները:
Բաժանորդների թիվ
Բաժանորդների թվով առաջատարն անփոփոխ է՝ Beeline: 2014թ.-ի հունիսի վերջի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 155 855, ինչն այս տարվա առաջին եռամսյակին գրանցված ցուցանիշից պակաս է 3 146-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշից՝ 2 803-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 42 114: Սույն ցուցանիշը տարեսկզբի համեմատ աճել է 2 287-ով, իսկ անցյալ տարվա հունիսի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ՝ 27 400-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 301 721: Սույն ցուցանիշը առաջին եռամսյակի համեմատ աճել է 1 859-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 114 147:
2014թ.-ի երկրորդ եռամսյակի վերջին Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 109 345: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 3 273-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 18 418: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն այս տարվա հունիսի վերջին կազմել է 254 319, այս տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատ արձանագրվել է անկում՝ 11 731 բաժանորդով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճ՝ 49 845 բաժանորդով:
VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2014թ.-ի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 85 024: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ այս ցուցանիշը նվազել է 11 242-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 10 129 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն այս տարվա մարտի վերջի համեմատ աճել է 2 493-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 96 362:
Ucom-ի բաժանորդների թիվն այս տարվա երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 60 849: Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 2 873-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13 253:
Rostelecom-ի բաժանորդների թիվը 2014թ.-ի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 17 415: Սույն ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 2 948-ով, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 15 349-ով:
Interactive-ի բաժանորդների թիվն այս տարվա հունիսի վերջին կազմել է 3 302, ինչն այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 140-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 1 470-ով:
Այս տարվա առաջին եռամյսակի տվյալների համաձայն ADC-ն ունի 1299 բաժանորդ, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի վերջում դրանց թիվը եղել է 1259:
Arminco-ի բաժանորդների թիվն երկրորդ եռամսյակի վերջին կազմել է 260, անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ բաժանորդների քանակը չի փոխվել, իսկ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ դրանց թիվն աճել է 10-ով:
Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի շրջակայքում:
Այսպիսով, 2014թ.-ի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 485 000, այս ցուցանիշը մոտ 3000-ով ավելի պակաս է քան այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը և 51 000-ով ավել, քան 2013թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը:
Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline – 40.8% (+0.06), 2. Orange – 22.54% (+0.81), 3. Vivacell-MTS – 17.52% (-2.2), 4. Ucom – 12.54% (+0.66), 5. Rostelecom – 3.6% (+0.64), 6. Interactive – 0.68% (+0.03), 7. ADC – 0.27%, 8. Arminco – 0.05%, Այլ – 2%:
Բջջային Ինտերնետ
Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է՝ 1. Orange – 109 345 (+ 3 273, 2014թ. I եռ. համեմատ), 2. Vivacell-MTS – 85 024 (- 11 242), 3. Beeline – 42 114 (+2 287): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange – 46.24% (+1.38), 2. Vivacell-MTS – 35.95% (-4.75), 3. Beeline – 17.81% (+0.97):
Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 236 483 է, այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 5 682-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել՝ 23 003-ով:
Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1.Vivacell-MTS – 1 003 011 (+ 2 493, 2014թ. I եռ. համեմատ), 2. Beeline – 301 721 (+1 859) , 3. Orange – 254 319 (-7 379): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS – 64.39% (+0.46), 2. Beeline – 19.32% (+0.21), 3. Orange – 16.29% (-0.67):
Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 561 544 է, այս տարվա առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 7 379-ով, իսկ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել՝ 260 354-ով:
Բաժանորդների ակտիվություն
«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:
Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline – 38.37% (-1.44%, 2014թ. I եռ. համեմատ), 2. Ucom – 29.59% (+2.27), 3. Orange – 13.64% (+0.02), 4. Rostelecom – 9.22% (+1.57), 5. Vivacell-MTS – 6.27% (-2.44), 6. Interactive – 0.81 (+0.02), 7. ADC – 0.06%, 8. Arminco – 0.05%, 9. Այլ – 2%:
Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի
Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:
Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է 1. Beeline – 34.32% (-1.08%, 2014թ. I եռ. համեմատ), 2. Ucom – 22.7% (+1.1), 3. Orange – 21.46% (-0.53), 4. Vivacell-MTS – 11.3% (-1.06), 5. Rostelecom – 4.85% (+1.2), 6. ADC – 2.02%, 7. Arminco – 0.95% (+0.26), 8. Interactive – 0.68 (+0.11), 9. Այլ – 2%:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է