Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
72 ժամվա ընթացքում Apple Pay համակարգում ավելի քան 1 մլն վճարային քարտ է ակտիվացվել
28/10/2014 13:57

72 ժամվա ընթացքում Apple Pay համակարգում ավելի քան 1 մլն վճարային քարտ է ակտիվացվել

Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքն այսօր մասնակցել է Կալիֆորնիայում կայացած The Wall Street Journal-ի տեխնոլոգիական համաժողովին: Միջոցառման ընթացքում Քուքը պատասխանել է մի շարք հարցերի, որոնց գերակշռող մասը վերաբերել է վերջերս գործարկված Apple Pay վճարային համակարգին: 

Այս նախագծում Apple-ի գլխավոր ձեռքբերումը, թերևս, համակարգից օգտվողների քանակն է: Apple Pay-ի գործարկման պահից ընդամենը 72 ժամ անց համակարգում ակտիվացված վճարային քարտերի թիվն արդեն գերազանցում էր 1 միլիոնը: Մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ-ում Apple Pay վճարային համակարգից օգտվողների քանակը գերազանցել է բջջային սարքերի միջոցով վճարումներ իրականացնելու հնարավորություն ընձեռող մյուս բոլոր ծառայությունների այդ նույն ցուցանիշները միասին վերցրած: 

Ենթադրվում է, որ Apple Pay վճարային համակարգից ստացված եկամուտները ամերիկյան կորպորացիայի համար էական կլինեն, մանավանդ այն դեպքում, երբ 100 դոլարի գնումներ կատարելու դիմաց գանձվելու է 15 ցենտ: Տարբեր հաշվարկներով` Apple Pay համակարգով հնարավոր է ընկերության եկամուտների ծավալը հասցնել ավելի քան 600 մլրդ դոլարի: