Հոկտեմբեր, 2025
October 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Մանկական աշխատուժի շահագործման հետևանքով Samsung-ը դադարեցրել է չինական մատակարարող ընկերության հետ իր համագործակցությունը
14/07/2014 15:38

Մանկական աշխատուժի շահագործման հետևանքով Samsung-ը դադարեցրել է չինական մատակարարող ընկերության հետ իր համագործակցությունը

Հարավկորեական Samsung ընկերությունը ժամանակավորապես խզել է գործնական հարաբերությունները չինական Dongguan Shinyang Electronics ընկերության հետ, քանի որ վերջինս մեղադրվում է մանկական աշխատուժի շահագործման մեջ:

Այս որոշումը Samsung-ը կայացրել է Նյու Յորքի China Labour Watch կազմակերպության կողմից տպագրված հոդվածին ծանոթանալուց հետո, որի տվյալների համաձայն՝ Dongguan Shinyang ընկերությունում աշխատում է 16 տարին չլրացած ավելի քան 5 դեռահաս: 

Samsung-ի ղեկավարությունը հայտարարել է, որ եթե անցկացվող հետաքննության արդյունքում ապացուցվի մանկական աշխատուժի շահագործման փաստը, չինական մատակարարող ընկերության հետ հարաբերություններն այս անգամ վերջնական կխզվեն: 

Dongguan Shinyang-ի գործունեությունն այժմ վերահսկվում է նաև Չինաստանի ժողովրգդական Հանրապետության ղեկավարության կողմից: Բացի այդ, օրինապահ մարմինները Samsung-ին մեղադրում են աշխատակիցների աշխատավարձերի ուշացման մեջ: