Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ը ձեռք է բերում Songza սթարթափը
02/07/2014 11:50

Google-ը ձեռք է բերում Songza սթարթափը

Google-ը գնում է Songza Media սթարթափը՝ ցանկանալով հեռու պահել օգտատերերին Apple-ի երաժշտական ծառայությունից: Ընկերությունը նշում է, որ չի պատրաստվում էական փոփոխությունների ենթարկել Songza ծառայությունը, այն շարունակելու է իր բնականոն գործունեությունը: 

Գործարքի մանրամասները չեն բացահայտվել, սակայն հայտնի է, որ սահմանվելու են հատուկ պայմաններ, որոնց համաձայն Songza-ն կինտեգրվի Google Play, ինչպես նաև YouTube: 

Google-ի առաջնային նպատակը Apple, Amazon և Microsoft ընկերությունների հետ մրցակցության մեջ առաջատարի դիրքերն են: Նշենք, որ մայիսին Apple-ը ևս նմանատիպ մի գործարք կնքեց և ձեռք բերեց Beats Music-ը, Amazon-ը ներկայացրեց սեփական Prime Music երաժշտական ծառայությունը: