Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Huawei-ն արդեն պաշտոնապես ներկայացված է Հայաստանում
30/06/2014 14:46

Huawei-ն արդեն պաշտոնապես ներկայացված է Հայաստանում

Հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը՝ «Հուավեյ» ընկերությունը Թումանյան 27 հասցեում ներկայացրեց իր առաջին երևանյան սրահը, որի բացման շնորհանդեսի հատուկ հյուրն էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանգչուն (Jiang Shan): Բացմանը ներկա էին նաև «ՄոբլիՕՍ» ՍՊԸ տնօրեն Արման Խաչատրյանը, «Հուավեյ»-ի ԱՊՀ տարածաշրջանի տերմինալ բիզնեսի նախագահ Ջիանգ Շանը (Jiang Shan),  «Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա» ՍՊԸ տնօրեն Դինգ Բին Ստիվենը (Ding Bin Steven), Հայաստանի Հանրապետության բջջային կապի օպերատորների ներկայացուցիչները և այլոք:

«ՄոբլիՕՍ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում լուծումներ տրամադրող համաշխարհային առաջատար §Հուավեյ Տեքնոլոջիս¦ ընկերության պաշտոնական գործընկերը:

«ՄոբլիՕՍ» ընկերությունը սկսել է Huawei արտադրանքի վաճառքը Հայաստանի Հանրապետության տարածքում` առաջարկելով գնորդներին նորարարական և որակյալ սմարթֆոններ և պլանշետներ խելամիտ գներով: Ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսականու ցանկում ընդգրկված են նաև համակարգեր և լուծումներ` նախատեսված կորպորատիվ հաճախորդների և պետական մարմինների համար: «ՄոբլիՕՍ» ՍՊ ընկերությունն ունի լիազորված սպասարկման կենտրոն, որն իրականացնում է Huawei արտադրանքի նորոգումը և սպասարկումը, ինչը ևս հանդիսանում է կարևոր գործոն:

«Huawei ապրանքանիշը բազմիցս ապացուցել է համաշխարհային շուկայում իր հուսալիությունն ու որակը, և մենք ուրախ ենք, որ մեզ ընձեռնվել է Huawei արտադրանքի ողջ պոտենցիալը հայ սպառողին ներկայացնելու հնարավորությունը, – ասում է «ՄոբլիՕՍ» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը: – Ինչ վերաբերում է կորպորատիվ սեգմենտին, ապա նշված նպատակին հասնելու համար առաջին հերթին մեզ կօգնի հաճախորդի շահերին ուղղված մեր մոտեցումը, ինչպես նաև §Հուավեյ¦ ընկերության փորձը տնտեսապես արդյունավետ համալիր լուծումների նախագծման հարցում¦:

Ընկերության տնօրեն Արման Խաչատրյանի խոսքերով` գնորդները շուտով կհամոզվեն, որ «որակյալը թանկ է» արտահայտությունը կիրառելի չէ Huawei արտադրանքի պարագայում: