ՄոբիԴրամը Ձեր բջջայինը դարձնում է դրամապանակ
ՄոբիԴրամը շարունակում է հարմարավետ լուծումներ առաջարկել իր հաճախորդներին
Ամառային հանգիստն անհոգ կազմակերպելու և, առհասարակ, օրվա վազքը կրճատելու համար, ֆինանսական նորարարական ծառայություններ առաջարկող ՄոբիԴրամ ընկերությունը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը` հաճախորդներին օգնելով տեխնիկայի հնարավորությունները ծառայեցնել սեփական կարիքներին: Բջջային հեռախոսը հաղորդակցվելու միջոցից բացի նաև ֆինանսական հրաշալի գործիք է` ժամանակը գնահատողի համար: ՄոբիԴրամն իր ծառայությունների փաթեթով թույլ է տալիս ակնթարթային դրամական փոխանցումներ կատարել օրվա ցանկացած պահի, ցանկացած վայրում` առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու:
Կարևոր է իմանալ, որ էլեկտրոնային այս դրամապանակի ծառայություններից հնարավոր է օգտվել ցանկացած մոդելի բջջային հեռախոսով: Այսինքն`գործարք կատարելու համար ամենևին կարիք չկա ունենալ սմարթֆոն կամ օգտվել ինտերնետային հասանելիության ծառայությունից: ՄոբիԴրամի ծառայություններից կարելի է օգտվել առանց հատուկ ծրագիր ներբեռնելու:
Բջջայինից` բջջային, դրամական ակնթարթային փոխանցումների հնարավորությունը առաջարկվող հարմարավետ լուծումներից մեկն է: Դրա համար պարզապես անհրաժեշտ է, որ գումար փոխանցողն ու այն ստացողը լինեն Մոբիդրամի հաճախորդ: Ծառայության միջնորդավճարը կազմում է ընդամենը 30 դրամ: Այսպես, բջջայինով ՄոբիԴրամի Ձեր հաշվից ՄոբիԴրամի մեկ այլ հաճախորդի հաշվին գումար փոխանցելու համար, անհրաժեշտ է հեռախոսով մուտքագրել *444*ստացողի բջջային հեռախոսահամարը*գումար# հրահանգը:
ՄոբիԴրամի հաճախորդները հնարավորություն ունեն նաև կանխիկացնելու իրենց հաշվին եղած կամ փոխանցված գումարը: Դրա համար անհրաժեշտ է բջջայինից կամ անձնական էջից ուղարկել կանխիկացման հրահանգ, SMS հաղորդագրությամբ ստանալ գաղտնի կոդ և անձնագրով կամ նույնականացման քարտով ներկայանալ ՄոբիԴրամի սպասարկման որևէ կենտրոն: Գումարը կարելի է կանխիկացնել նաև «Կոնվերսբանկի» և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի» խմբի մասնաճյուղերում:
Բջջայինից ուղարկվող կանխիկացման հրահանգը ուղարկվում է *444*1*գումար# ձևաչափով և հաստատվում PIN-ով:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է