Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կոնվերս բանկը ներդնում է առցանց գնումների և վճարումների համար նախատեսված վիրտուալ քարտ համակարգը
17/06/2014 15:58

Կոնվերս բանկը ներդնում է առցանց գնումների և վճարումների համար նախատեսված վիրտուալ քարտ համակարգը

Կոնվերս Բանկը հունիսի 20-21 Armenia Marriott հյուրանոցում կայանալիք Digitec Բիզնես Ֆորումին կներկայացնի էլեկտրոնային առևտրի համար նախատեսված նորագույն լուծումները: Դրանցից մեկն է՝ նոր Visa Virtual Account-ը:

Կատարել ապահով առցանց գնումներ և վճարումներ խուսափելով պլաստիկ քարտերի հետ կապված ռիսկերից Visa Virtual Account-ի միջոցով առավել հեշտ է:  Ֆիզիկական քարտի փոխարեն յուրաքանչյուր հաճախորդը ստանում է առցանց հաշիվ և քարտային տվյալներ, որոնք կարելի է ներմուծել ինտերնետ խանութներում:

Visa Virtual Account-ն առավել հարմար կլինի միջազգային և տեղի օնլայն խանութներում գնումներ կատարող երիտասարդների համար, քանի որ այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող և մատչելի՝ սպասարկման վճարը երեք տարվա համար կազմում է ընդամենը 1000 դրամ: Կառավարել վիրտուալ քարտը կարելի է ինտերնետ բանկինգի միջոցով` կատարելով փոխանցումներ և դիտելով շարժերն ու մնացորդները: Քարտային տվյալները կարելի է նաև գրանցել Arca.am համակարգում, կոմունալ և այլ վճարումներ առցանց կատարելու համար:

Եվս մեկ կարևոր առանձնահատկություն. Կոնվերս Բանկի ներկայիս հաճախորդները վիրտուալ քարտ կարող են ձեռք բերել առանց բանկ այցելելու՝ հայտի ձևը առկա է Կոնվերս Բանկի կայքում և ֆեյսբուքյան էջում:  Վիրտուալ քարտի համարը, հաճախորդի անունն ու ազգանունը, ինչպես նաև վավերականության ժամկետը պարունակող տվյալները հաճախորդին ուղարկվում են առցանց:

Նշենք, որ Digitec 2014 Բիզնես Ֆորումին Կոնվերս Բանկը կներկայացնի իր նոր՝ ՏՏ պրոդուկտների և ծառայությունների զարգացմանն ուղղված ռազմավարությունը: