Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Գովազդից ստացված եկամուտը Nintendo-ն կիսելու է YouTube-ի «լեթսփլեյերների» հետ
06/06/2014 18:27

Գովազդից ստացված եկամուտը Nintendo-ն կիսելու է YouTube-ի «լեթսփլեյերների» հետ

Մոտավորապես մեկ տարի առաջ Nintendo-յի երկրպագուները, ովքեր YouTube էին վերբեռնել ընկերության խաղերի «Let's Play» վիդեոները, պարզեցին, որ դրանք ջնջվել են կայքի Content ID համակարգի կողմից, ինչից հետո բողոքի մեծ ալիք բարձրացրեցին: Արդյունքում Nintendo-ն կրկին թույլ տվեց խաղեր վերբեռնել, սակայն այն պայմանով, որ դրանք պետք է պարունակեին գովազդ, որից ստացված եկամուտը ստանալու էր ոչ թե այն վերբեռնողը, այլ YouTube և Nintendo ընկերությունները: 

Այժմ հայտնի է դարձել, որ Nintendo-ն մտադիր է կիսել եկամուտը նաև «լեթսփլեյերների» հետ, սակայն այն մասին, թե ամբողջ եկամտի քանի տոկոսն է նրանց բաժին հասնելու և թե երբ է այս որոշումն ուժի մեջ մտնելու, մանրամասներ դեռևս չկան: Ենթադրվում է, որ այս քայլով ընկերությունը կկարողանա լրացուցիչ հետաքրքրություն ներգրավել իր պրոդուկտի նկատմամբ, որի վաճառքի ծավալներն, ի դեպ, տարերց տարի նվազում են: