Beeline. գործարկվել է շարժական ինտերնետի երկու նոր անսահմանափակ փաթեթ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի «Անսահմանափակ ինտերնետ Regular» և «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունների գործարկման մասին։ Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում Beeline շարժական կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին 30 օրվա ընթացքում մուտք գործել Ինտերնետ առանց մեգաբայթային տարիֆիկացման։
«Անսահմանափակ ինտերնետ Regular» ծառայության ամսական բաժանորդային վարձը 2000 դրամ է, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium»-ի ամսական վարձը՝ 3500 դրամ։ «Անսահմանափակ Ինտերնետ Regular» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 067470 համարին, հավաքելով *110*70# USSD հրահանգը կամ ուղարկել 0674 համարին SMS հաղորդագրություն հետևյալ տեքստով՝ 70։ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ է ուղարկել 0674 համարին SMS հաղորդագրություն հետևյալ տեքստով՝ 80, զանգահարել 067480 համարին կամ պարզապես հավաքել *110*80# USSD հրահանգը։
«Շարժական ինտերնետի պահանջարկը շարունակում է աճել մեր բջջային կապի բաժանորդների շրջանում։ Ընդառաջելով մեր բաժանորդների ցանկություններին և հետևելով շուկայի զարգացման միտումներին՝ մենք այսօր ներկայացնում ենք 2 նոր ծառայություն, որոնք ոչ միայն պարզ են և հարմար, այլ բավականին մատչելի և մրցունակ շուկայում։ Համոզված եմ, որ այս ծառայությունները շատ կարճ ժամանակում մեծ պահանջարկ են վայելելու, շարժական ինտերնետի մատչելի գների և մեգաբայթային տարիֆիկացման սահմանափակումներ չլինելու շնորհիվ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Վերոնշյալ ծառայությունների տրամադրման 30 օրյա ժամկետի ավարտից 2 օր առաջ բաժանորդը SMS-ի միջոցով տեղեկացվում է ծառայության տրամադրման ժամկետի ավարտի վերաբերյալ: Բաժանորդի հաշվեկշռին բավարար միջոցների առկայության դեպքում, ծառայության տրամադրման 30-րդ օրվա վերջում, գանձվում է ծառայության վճարը և ծառայությունը տրամադրվում է ևս 30 օրով:
«Անսահմանափակ Ինտերնետ Regular (Ռեգուլյար)» ծառայությունն ակտիվացնելիս, գործում է Ինտերնետի արագության սահմանափակում մինչև 256 Կբ/վրկ, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայության դեպքում՝ մինչև 512 Կբ/վրկ։
Ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է