Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Fortune 500. ՏՏ ոլորտի աշխարհի խոշորագույն ընկերությունները
04/06/2014 12:30

Fortune 500. ՏՏ ոլորտի աշխարհի խոշորագույն ընկերությունները

Ամերիկյան Fortune ամսագիրը հերթական անգամ հրապարակել է Fortune 500 աշխարհի խոշորագույն ընկերությունների ցուցակը: Մենք ցանկանում ենք անդրադառնալ սույն ցուցակի ՏՏ ընկերություններին վերաբերող մասին:

ՏՏ ոլորտի ընկերությունների ենթացուցակում առաջին հերիզոնականում և ընդհանուր ցուցակի 5-րդ հորիզոնականում է Apple կորպորացիան: Վերջին տարում ընկերության եկամուտը կազմել է 170.910 մլրդ դոլար, շահույթը` 37.037 մլրդ: Ընկերության ակտիվների ծավալը գնահատվում է 123.549 մլրդ դոլար: Մարտի 31-ի դրությամբ ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 479.0694 մլրդ դոլար:

Ընդհանուր ցուցակի 17-րդ հորիզոնականում է համակարգիչների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը` HP-ն: Վերջին տարում ընկերության եկամուտը կազմել է 112.298 մլրդ դոլար, իսկ շահույթը` 5.113 մլրդ: Ընկերության ակտիվների ընդհանուր ծավալը գնահատվում է 105.676 մլրդ: Շուկայական արժեքը մարտի 31-ի դրությամբ կազմել է 61.326 մլրդ:

Microsoft-ը զբաղեցնում է Fortune 500 ցուցակի 34-րդ հորիզոնականը, և ՏՏ ոլորտի երրորդ ընկերությունն է: Կորպորացիայի եկամուտն անցյալ տարում կազմել է 77.849 մլրդ դոլար, շահույթը` 21.863 մլրդ: Ակտիվների ծավալը 142.431 մլրդ դոլար է, իսկ շուկայական կապիտալիզացիան` 340.2467 մլրդ:

Ընդհանուր ցուցակի 35-րդ հորիզոնականում է Amazon-ը: Ընկերության եկամուտը անցյալ տարում կազմել է 74.452 մլրդ դոլար, շահույթը` 274 մլն: Ընկերության ակտիվների ծավալը գնահատվում է 40.159 մլրդ, իսկ շուկայական արժեքը` 154.4805 մլրդ:

ՏՏ ոլորտի հինգերորդ և Fortune 500 ցուցակի  46-րդ ընկերությունը Google-ն է: Որոնողական հսկայի եկամուտն անցյալ տարում կազմել է 60.629 մլրդ դոլար, իսկ շահույթը` 12.920 մլրդ: Google-ի ակտիվների ընդհանուր ծավալը գնահատվում է 87.309 մլրդ դոլար, իսկ շուկայական արժեքը` 375.4166 մլրդ: