Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Sony, Warner և Universal ընկերությունները 3-ական մլն ԱՄՆ դոլար են ներդրել Shazam հավելվածում
15/05/2014 18:55

Sony, Warner և Universal ընկերությունները 3-ական մլն ԱՄՆ դոլար են ներդրել Shazam հավելվածում

Universal Music Group, Sony Music Entertainment և Warner Music Group ընկերությունները 3-ական միլիոն ԱՄՆ դոլար են ներդրել Shazam հավելվածում՝ դառնալով ընկերության բաժնետերեր: Wall Street Journal-ը հայտնում է, որ բաժնեմասը վաճառվել է երաժշտականա ծառայության սեփականատերերից մեկի կողմից, ով չի հանդիսանում ընկերության հիմնադիր: Հայտնի է, որ Shazam-ի շուկայական արժեքը կազմում է մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն այն մասին, թե ինչ մասնաբաժիններ են ձեռք բերել Universal-ը, Sony-ն և Warner-ը, մանրամասներ չեն հրապարակվում:

Sahazam-ն առավելապես արժեվորվում է նրանով, որ երգերի ճանաչման գործընթացից հետո օգտատերերը սոցիալական ցանցերեւմ կարող են կիսվել այդ երգերի անուններով: Ձայնագրման ստուդիաների համար շատ կարևոր են նաև վիճակագրական տվյալները, որոնք կարող է տրամադրել Shazam-ը, քանի հավելվածում օրական ավելի քան 450 միլիոն օգտատիրոջ կողմից 15 միլիոն երգ է շրջանառվում: