Մարտ, 2026
March 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
HP-ն 1 մլրդ ԱՄՆ դոլար է ներդնում ամպային ծառայությունների ոլորտում
08/05/2014 09:34

HP-ն 1 մլրդ ԱՄՆ դոլար է ներդնում ամպային ծառայությունների ոլորտում

Hewlett-Packard ընկերությունը հայտարարել է, որ առաջիկա 2 տարվա ընթացքում մտադիր է 1 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել ամպային ծառայությունների վրա հիմնված պրոդուկտների մշակման և թողարկման մեջ:

Ծրագրային ապահովման OpenStack նախագիծը, որի հիմնադիրը HP ընկերությունն է, կարող է օգտագործվել ամպային ծառայություններ մշակելու նպատակով: HP-ն արդեն պայմանագիր է կնքել Foxconn Technology Group ընկերության հետ, որի համաձայն էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերությունը պետք է զբաղվի ամպային ծառայություններ մատուցող սերվերների մշակմամբ:

Ներկայումս ամպային ծառայությունների ոլորտը մեծ դեր ունի ինչպես միջին, այնպես էլ խոշոր սթարթափների աշխատանքում, այդ իսկ պատճառով էլ HP ընկերությունը նման ներդրումներ կատարելու որոշում է կայացրել: