Փետրվար, 2026
February 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
Apple-ը գնում է LuxVue Technologies ընկերությունը
05/05/2014 18:58

Apple-ը գնում է LuxVue Technologies ընկերությունը

Վերջերս Apple-ը ձեռք է բերել LED-տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող LuxVue ընկերությունը: Առաջին անգամ ընկերության մասին հայտնի է դարձել անցյալ տարի, երբ վերջինս հայտ էր ներկայացրել լուսադիոդների օգտագործման հետ կապված արտոնագրեր ձեռք բերելու համար: Հենց այդ ժամանակ էլ LuxVue Technologies-ի ներդրողներից մեկը հայտարարեց, որ դիսփլեյներ արտադրող ընկերությունը մեծ առաջխաղացում է ունեցել LED-էկրանների արտադրության մեջ:

Գործարքի մասին Apple-ը պաշտոնապես չի հայտարարում և խուսափում է բոլոր տեսակի հարցերին պատասխանելուց: Ենթադրվում է, որ ընկերությունը կօգտագործի այս տեխնոլոգիան սեփական սարքերի արտադրության մեջ, քանի որ այն հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել էներգիայի ծախսը:

Ավելի քիչ էներգիա խլող էկրանները կօգտագործվեն նաև iWatch «խելացի» ժամացույցների արտադրության մեջ, ինչի շնորհիվ կերկարի սարքի ավտոնոմ աշխատանքի տևողությունը: