Beeline. Ակցիայի շրջանակներում լավագույն ցուցանիշներ արձանագրած աշխատակիցները պարգևատրվել են
«ԱրմենՏել» և «Այ-Թի Պլազա» ընկերությունները պարգևատրեցին բջջային սարքերի ակցիա վաճառքին մասնակցած Beeline լավագույն աշխատակիցներին։ Ակցիայի նպատակն էր հաճախորդներին ծանոթացնել ժամանակակից հասանելի սարքավորումների օրինակներին և Beeline շարժական ինտերնետի նոր շահավետ սակագնային փաթեթներին։
Ակցիան, որը մեկնարկել էր դեռևս սույն թվականի փետրվարի 20–ին, իրականացվում էր Beeline վաճառքի և սպասարկման բոլոր գրասենյակներում։ Համատեղ իրականացված ծրագրի ընթացքում, Beeline աշխատակիցների կողմից վաճառվել է Prestigio ընկերության 350 սմարթֆոն և պլանշետային համակարգիչ։
Այսօր, ընկերության գլխամասային գրասենյակում «ԱրմենՏել»–ի 9 աշխատակից, ովքեր ապահովվեցին ամենբարձր ցուցանիշներն ակցիա վաճառքի շրջանակում, պարգևատրվեցին մրցանակներով։
«Բջջային ինտերնետը, հավելվածները, սմարաթֆոնների ու պլանշետային համակարգիչների նորամուծությունները շարունակում են գրավել բջջային հաղորդակցությունների շուկան։ Որպես Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր՝ «ԱրմենՏել» ընկերությունը պատասխանում է միջազգային միտմանն` առաջարկելով բջջային ինտերնետի նոր սակագներ և հասանելի սարքավորումներ գործընկերների հետ համագործակցության շրջանակում։ Մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր հաճախորդ, ով ընտրություն կկատարի ի օգուտ մեր ընկերության, ստանա առավելագույն պարզ և հարմար առաջարկների փաթեթ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Prestigio ընկերության արտադրանքի պաշտոնական դիստրիբյուտոր «Այ-Թի Պլազա» ընկերություն տնօրեն Լևոն Սերայդարյանը նշեց. «Վերլուծական Gartner Android ընկերության տվյալների համաձայն պլանշետները 2013 թվականին զբաղեցրել են համաշխարհային շուկայի 61,9 տոկոսը։ 2012 թվականի համեմատությամբ դրանց վաճառքը կրկնապատկվել է։ Նման աճը պայմանավորված է նաև ոչ շատ թանկ պլանշետների առկայությամբ և հենց դրա շնորհիվ է, որ որոշ երկրներում պլանշետների վաճառքն աճել է 145 տոկոսով։ Հայաստանում նույնպես նկատվում է նման պլանշետային համակարգիչների պահանջարկ, և մենք ուրախ ենք, որ «ԱրմենՏել» ընկերության հետ համագործակցության շնորհիվ կարողնում ենք խթանել այս շուկայի աճին»։
Prestigio ընկերության սմարթֆոնները և պլանշետային համակարգիչները հասանելի են Beeline վաճառքի և սպասարկման բոլոր գրասենյակներում։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է