Օգոստոս, 2025
August 2025
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Nokia-ն կվերանվանվի Microsoft Mobile-ի
21/04/2014 18:50

Nokia-ն կվերանվանվի Microsoft Mobile-ի

Ինչպես հայտնի է, Microsoft-ը ձեռք է բերել Nokia-յի սմարթֆոնիային բիզնեսը: Արդեն մոտ կես տարի է, ինչ գործարքը իրականացման փուլում է: Սասվում է, որ այն վերջնականապես կկայանա մինչև այս ամսվա վերջ:

Այժմ էլ հայտնի է դարձել, որ գործարքի ավարտից հետո Nokia-յի սմարթֆոնային բիզնեսը կվերանվանվի Microsoft Mobile, իսկ Nokia անվանումը կպահպանվի կորպորացիայի ցանցային սարքավորումների, գեոլոկացիայի և տեխնոլոգիաների զարգացման բաժանմունքների համար: Սա նշանակում է, որ հնարավոր է շուտով շուկա դուրս գան Microsoft Mobile Lumia սմարթֆոններ: