Beeline-ը գործարկեց IP հեռուստատեսության ծառայությունը
Beeline-ից տեղեկացնում են, որ ընկերությունը SPB TV ընկերության հետ համատեղ գործարկել է IPTV ծառայությունը։ Ծառայությունը հասանելի է Հայաստանի բոլոր քաղաքներում և 30–ից ավել փոքր բնակավայրերում։
Գործարկման առաջին փուլում բաժանորդներին հասանելի է հեռուստաընկերության ստանդարտ փաթեթը, որը ներառում է ավելի քան 50 տեղական և արտասահմանյան հեռուստաալիք։ Վիդեոազդանշանի որակը՝ SD և HD։ Մոտ ապագայում նախատեսվում է IPTV ծառայության սակագնային փաթեթների ընդլայնում և ալիքների քանակի ավելացում։ Հեռուստաալիքների ստանդարտ փաթեթի ամսեկան վարձը կազմում է 3000 դրամ։ Միանալիս բաժանորդին տրվում է հեռուստատեսային կցորդ։
«ԱրմենՏել» ընկերությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Այս նպատակի իրականացման համար մենք շարունակաբար ներդրումներ ենք իրականացնում մարզային համայնքներում և գյուղերում, հստակ գիտակցելով, որ նեդրված գումարների վերադարձելիությունը ուշ է ապահովվում։ Սա մենք համարում ենք սոցիալապես պատասխանատու մոտեցում, որն իրականացվում է «Մենք աշխատում ենք կյանքն ավելի լավ դարձնելու» կարգախոսի ներքո։ Այս քայլով հերթական անգամ հաստատվում է «ԱրմենՏել» ընկերության առաջատարի դերը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում և այս քայլը նունպես հանդիսանում է կրկնօրինակման արժանի օրինակ։ Այսօր մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ Հայաստանի բնակչության մեծ մասին, որ արդեն հնարավորություն ունեն օգտվել Beeline IPTV ծառայությանից», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հայաստանում հեռուստատեսության ընդհանուր շուկան ամենազարգացածներից է ԱՊՀ երկրների շրջանում։ Մեր հետազոտությունների համաձայն, այստեղ առաջատարն է IPTV–ի հատվածն, որին, 2013թ–ի գնհատմամբ, պատկանում է այս շուկայի գումարային մասնաբաժնի 91 տոկոսը։ Մեր տեխնոլոգիաները և փորձը թույլ են տալիս հուսալ, որ մենք կարող ենք արդյունավետորեն մրցակցել և առաջարկել Հայաստանի բնակչությանը որակյալ և բազմազան վիդեո բովանդակություն»,- ասաց SPB TV ընկերության Գլխավոր տնօրեն Կիրիլ Ֆիլիպովը։
Հեռուստատեսային կցորդը կարող է միանալ բաժանորդի ինտերնետ մոդեմին ցանցային մալուխով կամ Wi-FI փոխակերպիչի օգնությամբ։ Կցորդից ազդանշանը կարող է ստանալ հեռուստացույցը, որը ունի անալոգ կամ HDMI մուտք։ Անհրաժեշտության դեպքում հաճախորդին տրամադրվում է IPTV սարքավորումների և գծային մոնտաժի ծառայություն, որի արժեքն է 1700 դրամ
Նշենք, որ IPTV ծառայությունը հասանելի է Հայաստանի Beeline ֆիքսված կապի բաժանորդների գրեթե 80 տոկոսին։
IPTV ծառայության սակագների, ծածկույթի և հեռուստաալիքների ցանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգահարելով 8070 անվճար հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է