Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Nasa-ն կօգնի Facebook-ին «օդով» ինտերնետ «մատակարարել»
29/03/2014 17:44

Nasa-ն կօգնի Facebook-ին «օդով» ինտերնետ «մատակարարել»

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է Կապի Լաբորատորիայի հիմնադրման մասին, որը նախատեսված է լինելու Internet.org նախագծի շրջանակներում համացանցի մուտք ապահովելու համար երկրագնդի այն շրջաններում, որոնք ներկայումս չունեն այդ հնարավորությունը: Այդ նպատակով Facebook-ը մտադիր է անօդաչու սարքեր և արհեստական արբանյակներ օգտագործել:

Ցուկերբերգը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ նորաստեղծ լաբորատորիայում աշխատելու են ռեակտիվ շարժման Լաբորատորիայի NASA (JPL), Էյմս Հետազոտական կենտրոնի NASA (NASA ARC), ինչպես նաև Ascenta ընկերության մասնագետները: Վերջինս զբաղվում է երկարատև թռիչքի համար նախատեսված անօդաչու սարքերի արտադրությամբ:

«Այս նախագծի նպատակը աշխարհի ցանկացած անկյունում և ցանկացած պահին մարդկանց համացանցով ապահովելն է», – ասել է Ցուկերբերգը:

Ավելի վաղ նշվել էր, որ Facebook սոցիալական ցանցը բանակցություններ է վարում 60 միլիոն ԱՄՆ դոլարով Titan Aerospace ընկերությունը գնելու նպատակով, որը զբաղվում է արևային մարտկոցներով անօդաչու թռչող սարքերի մշակմամբ: