Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
2013 թվականին բջջային գովազդի շուկան կրկնակի մեծացել է Facebook-ի և Google-ի հաշվին
20/03/2014 20:00

2013 թվականին բջջային գովազդի շուկան կրկնակի մեծացել է Facebook-ի և Google-ի հաշվին

eMarketer վերլուծական ընկերության տվյալները վկայում են այն մասին, որ 2013 թվականի ընթացքում ինտերնետ-գովազդի համաշխարհային շուկան 105%-ով աճել է` կազմելով գրեթե 17.96 միլիարդ դոլար: Այս ոլորտի վաճառքների մեծ մասն ապահովել են Google և Facebook ընկերությունները:

Վերլուծաբանները նշում են, որ 2012 թվականին շուկայի ծավալը գնահատվում էր 8,76 միլիարդ ԱՄՆ դոլար, այնինչ նախորդ տարվա տվյալներով այն ավելի քան կրկնապատկվել է: eMarketer-ի կանխատեսումների համաձայն 2014 թվականին այս ցուցանիշը կարող է հասնել 31,45 միլիարդի` նվաճելով digital-գովազդի ամբողջ շուկայի մեկ քառորդ մասը, իսկ 2018-ին` 94,9 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Նախորդ տարվա տվյալներով բջջային գովազդի համաշխարհային շուկայի առաջատարը շարունակում է մնալ  Google ընկերությունը, սակայն ամբողջ շահույթի իր բաժնեմասը 52,6%-ից կրճատվել և դարձել է 49,3%: Նույնը չի կարելի ասել Facebook սոցիալական ցանցի մասին, որի շահույթի բաժնեմասը 2012 թվականին 5,4%-ից հասավ մինչև 17,5% : Միասին երկու ընկերություններին է պատկանում ամբողջ շուկայի երկու երրորդ մասը:

2013 թվականի արդյունքներով առաջատար եռյակի մեջ է մտել նաև Twitter-ը, որի բաժնեմասը կազմել է շուկայի ամբողջ շահույթի 2.4%-ը: Չորրորդ եռամսյակի տվյալներով վերջինիս շահույթի 75%-ն ապահովել է բջջային գովազդը: