Օրանժը պատրաստվում է համարների տեղափոխելիությանը
Ընդամենը 3 շաբաթ է մնում մինչ ապրիլի 1-ը, երբ Հայաստանի բջջային կապի բաժանորդները հնարավորություն կունենան միանալ նախընտրելի օպերատորին, առանց իրենց համարը փոփոխելու: Սա հնարավոր կլինի Շարժական կապի համարների տեղափոխելիության անվճար ծառայության շնորհիվ:
Այս առիթով Orange-ն այսօր մեկնարկեց իրազեկման արշավ` նպատակ ունենալով պատասխանել համարների տեղափոխելիության վերաբերյալ հանրության ունեցած հարցերին: Այս արշավի շրջանակներում ստեղծվել է հատուկ www.1qayl.am վեբ կայքն ու բացվել 055 000222 թեժ գիծը: Այսուհետ Հայաստանի քաղաքացիները, ովքեր ցանկանում են հստակեցնել իրենց պատկերացումները շարժական կապի համարների տեղափոխման գործընթացի վերաբերյալ, կարող են համապատասխան տեղեկատվությունը գտնել նշված վեբ կայքում և իրենց հարցերն ուղղել` առցանց, զանգահարելով թեժ գծին կամ կայքից հետզանգ պատվիրելով: Նրանք, ովքեր որոշում կկայացնեն իրենց համարները տեղափոխել Orange-ի ցանց, կարող են նախապես գրանցվել վեբ կայքում: Ավելին, համարի տեղափոխման համար նախապես գրանցված յուրաքանչյուր 1000-րդ բաժանորդ հնարավորություն կունենա ստանալ նվեր Orange-ից` iPhone 5C:
«Համարների տեղափոխելիությունը լիակատար ազատություն կտա շարժական կապի բաժանորդներին: Քանի որ սա նոր երևույթ է, մարդիկ անշուշտ կունենան բազմաթիվ հարցեր, որոնք այժմ արդեն կարող են ուղղել առցանց կամ հատուկ թեժ գծի միջոցով: Մեր այս նախաձեռնությունը կոչված է օգնել մարդկանց ամբողջական պատկերացում կազմել համարների տեղափոխման վերաբերյալ և ցույց տալ, որ այն անվճար, հեշտ, պարզ և արագ մի գործընթաց է: Այսօր ունենք նաև յուրահատուկ մի անակնկալ այն բաժանորդների համար, ովքեր անհամբերությամբ սպասում են Orange-ին միանալուն: «Շտապիր դառնալ Օրանժ» առաջարկի շրջանակներում իրենց հեռախոսահամարը տեղափոխելու համար նախապես գրանցված բոլոր անձինք հնարավորություն կունենան որպես նվեր ստանալ iPhone 5C», ասաց Օրանժ Արմենիայի Գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
«Այս նոր վեբ կայքը շատ պարզ է և այն հեշտությամբ կարելի է մուտք գործել ինչպես համակարգիչներից, այնպես էլ ցանկացած շարժական կապի սարքերից` անկախ օգտագործվող օպերատորից: Այն ունի մի շարք հետաքրքիր յուրահատկություններ, ինչպես, օրինակ, անվճար հետզանգ պատվիրելու և Orange-ի մասնագետներին առցանց հարցեր ուղղելու հնարավորությունները: Կայքում տեղադրված են նաև շարժական կապի համարների տեղափոխելիության վերաբերյալ հաճախակի տրվող հարցերի պատասխանները»,- նշեց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է