Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Warner Bros. ընկերությունը մտադիր է ներդրում կատարել Machinima կայքում
27/02/2014 19:59

Warner Bros. ընկերությունը մտադիր է ներդրում կատարել Machinima կայքում

Wall Street Journal-ում գրում են այն մասին, որ Warner Bros. ընկերությունը մտադիր է ներդրում կատարել վիդեո խաղերի ուղղվածությամբ Machinima կայքում, որը հայտնի է տարատեսակ վիդեո խաղերի քննարկումների անցկացմամբ և իր շոուներով, որոնցից մեկն, օրինակ, Inside Gaming-ն է:

Warner Bros.-ը 10-15 միլիոն ԱՄՆ դոլար է նախատեսում ներդնել կայքում, որի տեսանյութերը դեկտեմբերի դրությամբ ամսական ավելի քան 2 միլիարդ դիտում և 10 հազար վիդեո-գործընկեր են գրանցել ամբողջ աշխարհում: Machinima-ի ամենահայտնի շոուներից են Ghost Source Zero-ն և Mass Effect, Red Sand-ը: Warner Bros.-ի ներկայացուցիչները դեռևս չեն արձագանքել տրված հարցերին, մինչդեռ Machinima-ի մամլո խոսնակը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալուց:

Wall Street Journal-ում ասվել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Machinima-ն նոր գլխավոր տնօրեն և ներդրողներ է փնտրում: Դեռ նոյեմբերին կայքի հիմնադիր Ալլեն Դեբեվուան նշել էր, որ իրեն փոխարինելու և ընկերությունը հաջորդ մակարդակ տեղափոխելու համար նոր ղեկավար է փնտրում: Warner Bros.-ն ընդամենը մեկ շաբաթ ժամանակ ունի որոշում կայացնելու համար. ներդնել արդյոք, թե ոչ:

Նախկինում Machinima-ն ֆինանսավորվել է նաև Google ընկերության կողմից: Ներդրման գումարը կազմել է 35 միլիոն ԱՄՆ դոլար: