Orange-ը և PicsArt-ը հայտարարում են իրենց համագործակցության մասին
Այսօր Orange-ը և PicsArt-ը մեկնարկեցին իրենց համատեղ առաջարկը, որը երկու ընկերությունների միջև նոր սկիզբ առնող համագործակցության առաջին արդյունքն է: Այս համագործակցության շրջանակներում Օրանժ Արմենիայի բաժանորդները կունենան PicsArt-ից անվճար նկարներ և քլիփարտներ ներբեռնելու բացառիկ հնարավորություն՝ մինչև 30 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Առաջարկը հասանելի է Orange-ի բոլոր այն բաժանորդներին, ովքեր արդեն իսկ իրենց հեռախոսներում ներբեռնել են «My Orange» և PicsArt բջջային հավելվածները, ինչպես նաև բոլոր նրանց` ովքեր պատրաստվում են ներբեռնել:
Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը նշեց, որ ուրախ է PicsArt-ի հետ համագործակցության մեկնարկի համար, որն, անկասկած, զարգացում կունենա, և մոտ ապագայում Orange բաժանորդներից յուրաքանչյուրը “My Orange”-ում կգտնի իր նախընտրած հավելվածների տեսականին:
Հիշեցնենք, որ Android և iOS օպերացիոն համակարգերի համար ստեղծված “My Orange” հավելվածն առաջինն է հայկական հեռահաղորդակցության շուկայում: Այն անվճար է և թույլ է տալիս Orange-ի բաժանորդներին ստուգել իրենց հաշվեկշիռը, վերալիցքավորել հաշիվը, ստուգել կուտակած Orange Merci միավորները և փոխարինել դրանք րոպեների, SMS-ների կամ մեգաբայթերի փաթեթներով, գնել միջազգային րոպեների փաթեթներ,ակտիվացնել կամ ապաակտիվացնել ռոմինգ ծառայությունը և այլն: “My Orange” հավելվածի երկրորդ թարմացված տարբերակն այժմ հասանելի է Play Market-ում և AppStore-ում:
PicsArt հավելվածի ստեղծող Socialin Inc. ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը նշեց, որ աշխարհում արդեն շուրջ 110 միլիոն օգտատեր ներբեռնել են PicsArt բջջային հավելվածն ու օգտագործում են այն իրենց նկարների ստեղծման և ձևավորման համար, ինչպես նաև ուրախ է Orange-ի հետ նման համագործակցության համար:
Տեղեկացնենք, որ PicsArt-ը նկարների խմբագրման և նկարելու հնարավորություն ընձեռող անվճար և լիարժեք հնարավորություններով օժտված բջջային հավելված է՝ ստեղծված Android, iOS և Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար: PicsArt-ը հարում է ավելի քան 10 միլիոն նկարիչ-օգտատեր ունեցող արվեստի ամենախոշոր սոցիալական կայքի բջջային տարբերակին՝ թույլ տալով օգտատերերին աշխարհի տարբեր անկյուններից կապ հաստատել և ոգեշնչել միմյանց:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է