Ապրիլ, 2025
April 2025
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Apple-ը և Samsung-ը չկարողացան հարթել իրենց տարաձայնությունները
17/02/2014 19:53

Apple-ը և Samsung-ը չկարողացան հարթել իրենց տարաձայնությունները

Apple և Samsung ընկերությունները նորից կհանդիպեն դատարանում: Դա անխուսափելի դարձավ այն ժամանակ, երբ հերթական հանդիպման ժամանակ երկու ընկերությունների ղեկավարներին չհաջողվեց կարգավորել արտոնագրային վեճերը:

Երկու ընկերություններն էլ մտադրված էին խաղաղ ճանապարհով լուծել այս հարցը, սակայն դատական նիստն, ինչպես երևում է, անխուսափելի է դարձել և այն հավանաբար տեղի կունենա սույն թվականի մարտ ամսին: Հարավկորեական լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, որ Samsung-ին և Apple-ին որևէ համաձայնության գալ չի հաջողվել:

Սպասվում էր, որ երկու ընկերությունների ղեկավարների հանդիպման ժամանակ այս հարցին առանց դատական միջամտության լուծում կտրվի: Արդյունքում, հանդիպմանը Samsung ընկերությունը ներկայացրեց ընդամենը բջջային բաժնի ղեկավար Ջեյ Կա Շինը: Շինը փորձում էր չհրապարակել իր այցը ԱՄՆ, ինչի արդյունքում մի շարք մանրամասներ այդպես էլ մնացին փակ դռների ետևում: Սակայն հայտնի է դարձել, որ բանակցությունների երկրորդ փուլն այդպես էլ տեղի չունեցավ: Դե ինչ, այս երկու խոշոր ընկերություններին մնում է միայն պատրաստվել դատական հերթական նիստին, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա մարտ ամսին: