
Formula VC-ն կներկայացնի իր նոր Formula VC II ֆոնդը
Հայաստանի առաջատար վենչուրային ֆոնդերից Formula VC-ն հայտարարում է Formula VC II ֆոնդի մեկնարկի մասին։ Նոր ֆոնդի շրջանակում 30 միլիոն դոլարի ներդրում կիրականացվի 35-40 տեխնոլոգիական ստարտափում՝ խթանելով նրանց արագ աճը, որն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի զարգացմանը։
Formula VC II ֆոնդն իր շուրջն է համախմբել ներդրողների և խորհրդատուների աշխարհի ավելի քան 20 երկրից՝ ստեղծելով միջազգային հարթակ հայկական ստարտափների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։
«Մենք հպարտ ենք սկսել Formula VC II ֆոնդը, որը կաջակցի նոր սերնդի հայկական ստարտափներին՝ նրանց հնարավորություն տալով հասնել համաշխարհային հաջողության: Այս նախաձեռնությունը ոչ միայն խթանելու է տեխնոլոգիական աճը, այլև կամրապնդի Հայաստանի դիրքերը որպես առաջատար ինովացիոն կենտրոն»,-նշել է Formula VC-ի համահիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը։
Formula VC II ֆոնդի բացման պաշտոնական արարողությունը կմեկնարկի շատ շուտով Երևանում՝ իր շուրջը համախմբելով ներդրողների, կառավարության ներկայացուցիչների, միջազգային գործընկերների:
2024 թվականը արդյունավետ տարի էր Formula VC-ի համար. ընկերությունը մեծ դեր է ունեցել Հայաստանի առաջին մասշտաբային ներդրումային իրադարձության՝ Ներդրողների տուրի կազմակերպման գործում, ինչպես նաև անցկացրել է LP/GP կոնֆերանս և VC պանել WCIT2024ի շրջանակներում, որի ընթացքում ելույթ են ունեցել միջազգային ներդրումային աշխարհի առաջատար խոսնակները։
Formula VC-ն վենչուրային ֆոնդ է, որը ներդրումներ է անում ստարտափների վաղ փուլերում։ Ֆոնդը նպատակ ունի աջակցել հայկական արմատներով ընկերություններին՝ նրանց օգնելով ընդլայնվել և դառնալ միջազգային առաջատարներ։ Formula VC-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականին։ Formula VC I ֆոնդի ներդրումներով արդեն 22 հայկական ծագմամբ ընկերություն համաշխարհային հաջողությունների են հասել՝ ներառյալ կիբերանվտանգության, արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Formula VC-ի գործունեությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար միացե՛ք մեզ Formula VC-ի կայքում կամ Ֆեյսբուքյան էջում:
-
17:37 29/01/25Team Telecom Armenia-ն` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հովանավոր
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է