«Կասպերսկի»-ն ստորագրել է Եվրոպական հանձնաժողովի արհեստական բանականության մասին դաշնագիրը
Հանդես գալով հանուն արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման՝ «Կասպերսկի» ընկերությունը ստորագրել է ԱԲ դաշնագիրը՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությունը, որն ուղղված է արհեստական բանականության մասին օրենքի՝ արհեստական բանականության ոլորտում աշխարհում առաջին համապարփակ իրավական դաշտի ներդրմանը կազմակերպություններին նախապատրաստելուն։ Օրենքն ընդունվել է Եվրոպական միության (ԵՄ) կողմից: Ընկերությունը հայտնում է, որ փաստաթղթի ստորագրումն արտացոլում է «Կասպերսկի»-ի ավելի լայն հավատարմությունն ԱԲ տեխնոլոգիաների ողջամիտ և պատասխանատու օգտագործումը խթանելուն և հեշտացնելուն՝ ընդունելով այդ դրույթների կարևորությունը կիբեռանվտանգության բնագավառում:
Եվրամիության ԱԲ-ի մասին օրենքն ուղղված է ապահով արհեստական բանականությունը եվրոպական տարածաշրջանում և դրանից դուրս խթնելուն՝ անվտանգության և էթիկայի սկզբունքներին ԱԲ տեխնոլոգիաների համապատասխանության ապահովման, ինչպես նաև ԱԲ-ի հետ կապված ռիսկերի հասցեագրման միջոցով: ԱԲ-ի մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2024-ին, պետք է ամբողջությամբ կիրառվի մինչև 2026 թվականի կեսերը՝ որոշ բացառություններով, որոնք շարադրված են հետևյալ կանոնակարգում՝ https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX%3A32024R1689։ ԱԲ-ի մասին դաշնագրի նպատակն է հեշտացնել անցումը նոր կարգավորմանը՝ առաջարկելով կազմակերպություններին ակտիվորեն աշխատել ԱԲ-ի մասին օրենքի առանցքային դրույթների իրականացման համար:
Ստորագրելով փաստաթուղթը՝ «Կասպերսկի»-ն ստանձնել է ԱԲ-ի օգտագործման հետ կապված երեք հիմնական պարտավորություն, այն է.
- ընդունել ԱԲ-ի կառավարման ռազմավարություն՝ ընկերությունում ԱԲ-ի ներդրումը խթանելու և ապագայում ԱԲ-ի մասին օրենքի կատարման ուղղությամբ աշխատելու համար.
- քարտեզագրել այնպիսի ոլորտներում գործող կամ ծավալված ԱԲ համակարգերը, որոնք ԱԲ-ի մասին օրենքի համաձայն կհամարվեն առանձնապես վտանգավոր.
- բարձրացնել ընկերության աշխատակիցների և նրա անունից արհեստական բանականության համակարգերի հետ աշխատող այլ անձանց իրազեկությունն ու գրագիտությունն ԱԲ ոլորտում՝ հաշվի առնելով նրանց տեխնիկական գիտելիքները, փորձը, կրթությունը և վերապատրաստումը, ինչպես նաև այն համատեքստը, որում կօգտագործվեն ԱԲ համակարգերը:
Բացի հիմնական պարտավորություններից, «Կասպերսկի»-ն խոստացել է վերլուծել կանխատեսվող ռիսկերը մարդկանց իրավունքների համար, որոնք կարող են շոշափվել ԱԲ համակարգերի օգտագործման արդյունքում, ապահովել մարդկանց տեղեկացումը ԱԲ համակարգի հետ անմիջական փոխազդեցության դեպքում և աշխատակիցներին տեղեկացնել աշխատավայրում ԱԲ համակարգերի տեղակայման մասին:
«Քանի որ մենք ԱԲ տեխնոլոգիաների արագ ներդրման ականատեսն ենք, չափազանց կարևոր է ապահովել հավասարակշռություն նորարարություններին ձգտման և ռիսկերի պատշաճ կառավարման միջև,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին: – Տարիներ շարունակ լինելով ԱԲ ոլորտում գրագիտության բարձրացման և ԱԲ-ի հետ կապված ռիսկերի և սպառնալիքների վերաբերյալ գիտելիքների փոխանակման կողմնակիցներ՝ մենք ուրախ ենք միանալ այն կազմակերպությունների շարքին, որոնք աշխատում են ընկերություններին օգնել ԱԲ տեխնոլոգիաների պատասխանատու և անվտանգ կիրառման գործում: Մենք կաշխատենք արհեստական բանականության թափանցիկ և էթիկական պրակտիկայի հետագա խթանման համար և կնպաստենք այդ տեխնոլոգիայի նկատմամբ վստահության ամրապնդմանը»։
ԱԲ-տեխնոլոգիաների ոլորտում ընկերության գործունեության մասին ավելին կարելի է կարդալ այստեղ:
«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru-ում։
-
16:25 24/12/24Team Telecom Armenia-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
-
19:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
-
17:21 20/12/24Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում
-
20:26 13/12/24Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է