Հունվար, 2025
January 2025
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
«Կասպերսկի»-ն կանխատեսել է 2025-ին օգտատերերի կիբեռսպառնալիքների միտումները
14/01/2025 11:04

«Կասպերսկի»-ն կանխատեսել է 2025-ին օգտատերերի կիբեռսպառնալիքների միտումները

«Կասպերսկի» ընկերության փորձագետներն սպասում են, որ 2025-ին արհեստական բանականությունը կամրապնդի իր դիրքերը և կդառնա առօրյա աշխատանքային գործիք: Հետևելով «այն, ինչ հետաքրքրում է սովորական օգտատերերին, կրկնակի հետաքրքրում է խարդախներին» սկզբունքին՝ նրանք կոչ են անում հատուկ զգուշությամբ օգտվել ԱԲ-ից։ 2025-ին արհեստական բանականության տարածման հետ մեկտեղ դրա հետ կապված ռիսկերը շատ ավելի ակնհայտ կդառնան։ Չարագործներն արդեն կարողանում են հմտորեն օգտագործել ԱԲ-ն, ուստի պետք է սպասել էլ ավելի շատ խնդիրներ, որոնք կապված կլինեն, օրինակ, դիփֆեյքերի հետ:

Խարդախները երբեք բաց չեն թողնում զվարճանքի ինդուստրիայի խոշոր թողարկումները, և մինչ գեյմերները սպասում են երկար սպասված նորույթների թողարկմանը, չարագործները հնարում են կեղծ նախնական պատվերներով և թվային բանալիներով խաբեության նոր սխեմաներ: Իսկ կինոսերներին սկամերները կարող են առաջարկել վաղ ցուցադրությունների տոմսեր, վաճառել կեղծ սիմվոլիկա և ամեն կերպ շահագործել կինեմատոգրաֆի հանդեպ սերը։

Վերջին մի քանի տարիներին աշխարհը ակտիվորեն անցնում է ապրանքների և ծառայությունների տարածման բաժանորդագրության ձևաչափին, և խարդախներն ակտիվորեն օգտվում են դրանից: Բաժանորդային ծառայությունների թվի աճին զուգընթաց որոշ օգտատերեր կարող են գայթակղվել «բաժանորդագրության ավելի էժան գնմամբ» կամ նույնիսկ «ծրագրի անվճար ներբեռնմամբ», ինչը ձեռնտու է խարդախներին: «Կասպերսկի»-ի փորձագետները խորհուրդ են տալիս հիշել այն մասին, թե որտեղ է սովորաբար տեղադրվում անվճար պանիրը, և ներբեռնել ծրագրերն ու հավելվածները միայն պաշտոնական հարթակներից և հոգ տանել սարքերի հուսալի պաշտպանության մասին, քանի որ վնասաբեր ծրագրերը կարող են հայտնվել նույնիսկ հավելվածների լեգիտիմ խանութներում:

«Ավստրալիայում հայտնի սոցցանցերին հասանելիությունն արդեն արգելել են առանց բացառության մինչև 16 տարեկան բոլոր երեխաների համար։ Դեռ տասը տարի առաջ այդ նախաձեռնության վրա կծիծաղեին. «Պարզապես տարիքը դնում ես 16 տարեկանից բարձր և օգտվում  սոցցանցերից նախկինի պես»։ Բայց ԱԲ-ի զարգացմամբ ամեն ինչ փոխվել է. այժմ տարիքը որոշելու համար օգտագործվելու են ստուգման հուսալի համակարգեր, որոնք այդքան հեշտ շրջանցել արդեն չի ստացվի: Շատ բանով այդ համակարգերի արդյունավետությունից է կախված երեխաների ապագան ոչ միայն Ավստրալիայում, այլև ամբողջ աշխարհում»,- համարում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ում՝ ենթադրելով, որ հաջող պրակտիկան կարող են ընդօրինակել այլ երկրներ, և շատ հավանական է, որ նոր տարում այլ երկրներ նման պրակտիկա որդեգրեն, և սոցիալական ցանցերի արգելք անձանց կոնկրետ խմբերի համար կարելի է սպասել։

Փորձագետները նաև կանխատեսում են, որ 2025-ին օգտատերերն ավելի շատ վերահսկողություն կստանան իրենց անձնական տվյալների գաղտնիության նկատմամբ: Այս ամենը՝ շնորհիվ տվյալների տեղափոխման իրավունքների աստիճանական ընդլայնման, որը կարող է պարզեցնել տվյալների տեղափոխումը դրանք մշակող հարթակների միջև: Գաղտնիության քաղաքականությունները, օրինակ՝ GDPR-ը (Եվրամիություն) և CPRA-ն (Կալիֆոռնիա, ԱՄՆ) խթանում են նմանատիպ բարեփոխումները ԱՄՆ-ի մնացած նահանգներում և Ասիայում: Արժե հիշել նաև 2024-ին տեղի ունեցած գործը, երբ Մարդու թվային իրավունքների եվրոպական կենտրոնը պաշտպանեց Meta-ի օգտատերերի իրավունքները և թույլ չտվեց տեխնոհսկային օգտագործել գաղտնի անձնական տվյալներ իր ԱԲ մոդելների ուսուցման համար։  Այդ պատճառով կարելի է սպասել, որ 2025-ը կլինի թվային աշխարհում իրավունքների հավասարակշռությունը դեպի մասնավոր օգտատերերը թեքվելու տարի:

«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru-ում։