Կասպերսկի. Ծածկագրիչների գրոհներն ակտիվացել են, համակարգիչների այլ վնասաբեր ծրագրերինը՝ թուլացել
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի երկրորդ եռամսյակում ծածկագրիչ-տրոյացիների գրոհներից պաշտպանել են 85 819 ունիկալ օգտատիրոջ՝ մեկ տարի առաջվա 57 612-ի դիմաց։ Ընկերության տվյալներով՝ այս տարվա նույն ամիսներին ծածկագրիչների բոլոր այն զոհերի ավելի քան 12%-ը, որոնց տվյալները հրապարակվել են խմբավորումների DLS կայքերում (data leak site), տուժել են Play ծածկագրիչից։ 2024-ի ապրիլ-հունիսին հայտնաբերվել է ծածկագրիչների 5 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 4 456 նոր մոդիֆիկացիա, իսկ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ 15 նոր ընտանիք և 1 917 նոր մոդիֆիկացիա։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ծածկագրիչների գրոհների ամենաշատը բախվել են Պակիստանում (0,84%), Հարավային Կորեայում (0,72%) և Բանգլադեշում (0,54%) գտնվող օգտատերերը։ Մեկ տարի առաջ այդ ցուցակը գլխավորում էր Բանգլադեշը (1,38%), Հարավային Կորեան (1,25%) նույն տեղում էր, եռյակը եզրափակում էր Յեմենը (1,18%)։
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի երկրորդ եռամսյակում աշխարհով մեկ մայներներից պաշտպանել են 339 850 ունիկալ օգտատիրոջ։ Անցյալ տարվա ապրիլ-հունիսին մայներների օգտագործմամբ գրոհներ են հայտնաբերվել 384 063 ունիկալ օգտատերերի համակարգիչներում։ Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին հայտնաբերվել է մայներների 36 380 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա 2 184-ի դիմաց։ 2024-ի նույն ժամանակահատվածում մայներներն ավելի շատ գրոհել են Տաջիկստանում (2,40%), Վենեսուելայում (1,90%) և Ղազախստանում (1,63%) գտնվող օգտատերերին։ Մեկ տարի առաջ Տաջիկստանը (3,06%) առաջին տեղում էր, Ղազախստանը (2,14%)՝ երկրորդում, իսկ ահա Ղրղզստանը՝ (1,97%)՝ երրորդում։
Նվազել է նաև համացանցի միջոցով, այսինքն՝ վեբ-գրոհների քանակը։ 2024-ի երկրորդ եռամսյակում «Կասպերսկի» ընկերության լուծումները հետ են մղել 664 046 455 գրոհ, որոնք իրականացվել են ամբողջ աշխարհում տեղակայված ինտերնետ-ռեսուրսներից: Գրանցվել է 113 535 455 եզակի URL, որոնց հակազդելու համար գործարկվել է վեբ-հակավիրուսը: 2023-ի ապրիլ-հունիսին հետ է մղվել 801 934 281 գրոհ և արձանագրվել 209 716 810 եզակի URL: Ընթացիկ տարվա նույն ամիսներին ամենաշատը նման գրոհներ են հետ մղվել Մոլդովայում (11,36%), Հունաստանում (10,86%) և Կատարում (10,40%) գտնվող օգտատերերի համակարգիչներում։ Մեկ տարի առաջ այդ վարկանիշը հետևյալ տեսքն ուներ․ Հունաստան (13,65%), Թուրքիա (13,62%), Թայվան (13,02%)։
Ինչ վերաբերում է տեղային սպառնալիքներին (վնասաբեր ծրագրեր, որոնք հայտնաբերվել են անմիջապես օգտատերերի համակարգիչներում կամ դրանց միացված հանովի կրիչներում, կամ ի սկզբանե հայտնվել են համակարգչում ոչ բաց տեսքով, օրինակ՝ ծրագրեր բարդ ինստալյատորների կազմում, ծածկագրված ֆայլեր), ապա 2024-ի երկրորդ եռամսյակում «Կասպերսկի»-ի ֆայլային հակավիրուսը գրանցել է 27 394 168 վնասաբեր և հնարավոր անցանկալի օբյեկտ՝ նախորդ տարվա ապրիլ-հունիսի 39 624 768-ի դիմաց։ Ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ամենաշատը տեղային սպառնալիքների ենթարկված երկրների եռյակն ունի հետևյալ տեսքը. Թուրքմենստան (44,25%), Աֆղանստան (39,50%), Կուբա (38,32%)։ Մեկ տարի առաջ ցանկը գլխավորում էին նույն Թուրքմենստանը (43,95%) և Աֆղանստանը (43,39%), իսկ ահա երրորդը Եմենն էր (40,68%)։
2024-ի երկրորդ եռամսյակում համակարգիչների կիբեռսպառնալիքների լանդշաֆտի մասին ավելի մանրամասն՝ այստեղ։
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
12:39 09/09/24Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է