Կասպերսկի. Ընկերությունների 41%-ը տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների պակաս է զգում
«Կասպերսկի» ընկերությունը գլոբալ հարցում է անցկացրել և պարզել, որ տարբեր երկրների ընկերությունների 41%-ը բախվում է ՏԱ ոլորտի որակյալ կադրերի պակասի: Ամենից շատ կազմակերպությունները զգում են տեղեկատվական անվտանգության սպառնալիքների փորձագետների ու վնասաբեր ԾԱ-ի վերլուծաբանների պակաս (39-ական տոկոս): Գրանցվել է նաև SOC վերլուծաբանների (անվտանգության մոնիտորինգի կենտրոնների աշխատակիցների)՝ 35 տոկոս, պաշտպանվածության վերլուծության մասնագետների (Pentest) և ցանցային անվտանգության փորձագետների (33 տոկոս), ինչպես նաև TI վերլուծաբանների (Threat Intelligence)՝ 32 տոկոս, զգալի պակաս: Հետազոտությունը «Կասպերսկի»-ի պատվերով իրականացրել է Grand View Research ընկերությունը 29 երկրներում: Ընդհանուր առմամբ, հարցվել է 1012 մարդ՝ ՏՏ տնօրեններ, անվտանգության մոնիտորինգի կենտրոնների (SOC) ղեկավարներ, առաջատար մասնագետներ, խմբերի ղեկավարներ և տարբեր մակարդակի փորձ ունեցող տեղեկատվական անվտանգության փորձագետներ:
«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ ըստ ոլորտների ՏԱ մասնագետների պակասն ամենից շատ զգացվում է պետական հատվածում, որտեղ հարցման պահին բաց է եղել թափուր աշխատատեղերի գրեթե կեսը (46%): Նկատելի պակաս է նաև հեռահաղորդակցության և մեդիայի (39 տոկոս), մանրածախ առևտրի և առողջապահության (37-ական տոկոս) ոլորտներում։ Այն երկրներում, որտեղ անցկացվել է հետազոտությունը, ամենաքիչ թափուր աշխատատեղերը ՏՏ-ում են (31%) և ֆինանսներում (27%):
«Տարբեր ուղղվածության ՏԱ մասնագետների պակաս զգացվում է ոչ միայն աշխարհում, այլև Ռուսաստանում։ Դա պայմանավորված է այդ թվում ընկերությունների շարունակվող թվայնացմամբ, ընդլայնվող բիզնեսի աճող պահանջմունքներով, կիբեռգրոհների թվի ավելացմամբ։ Մենք տեսնում ենք, մասնավորապես, տեղեկատվության պաշտպանության միջոցների ներդրման ճարտարագետների և SOC վերլուծաբանների, ինչպես նաև անվտանգ մշակման մասնագետների մեծ պահանջարկ: Մենք նաև կարծում ենք, որ մոտ ապագայում կսկսի աճել ԱԲ-ի և նեյրոցանցերի անվտանգության ոլորտի փորձագետների պահանջարկը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության գծով անձնակազմի ընտրության խմբի ղեկավար Վլադիսլավ Գալիմովը։
«Կասպերսկի» ընկերությունում կարևորում են երիտասարդ սերնդին ՏԱ ոլորտի մասնագիտությունների բազմազանությանը հնարավորինս շուտ ծանոթանալու հնարավորություն ընձեռելը: Ընկերությունում, մասնավորապես, ամեն տարի իրականացվում է «Տեխնոլոգիաների հովիտ»-ը՝ ավագ դասարանների դպրոցականների և քոլեջների ուսանողների ամառային պրակտիկան:
«Կասպերսկի» ընկերությունն ուսանողներին օգնում է կարիերա սկսել դեռևս բուհն ավարտելուց առաջ՝ SafeBoard ստաժավորման շրջանակում: Ծրագիրը տալիս է առաջատար մասնագետների ղեկավարությամբ գործնական փորձ ձեռք բերելու, աշխատանքն սկսելու ուղղությունը պարզելու, համախոհներ գտնելու հնարավորություն: Բացի այդ, ընկերությունը համագործակցում է բազմաթիվ բուհերի հետ, իսկ նրա փորձագետները դասախոսություններ են կարդում և պատմում գործնական տեղեկատվական անվտանգության մասին:
«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը:
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
12:39 09/09/24Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է