Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Կասպերսկի»-ն ստեղծել է անվտանգ բաշխված արդյունաբերական ցանցերի կառուցման միասնական լուծում
16/07/2024 10:34

«Կասպերսկի»-ն ստեղծել է անվտանգ բաշխված արդյունաբերական ցանցերի կառուցման միասնական լուծում

«Կասպերսկի» ընկերությունն ստեղծել է բաշխված արդյունաբերական ցանցերի կառուցման և պաշտպանության նոր համալիր լուծում։ Դրա կազմում են Kaspersky SD-WAN-ը և Kaspersky Industrial CyberSecurity-ն (KICS)։ Ընկերությունը հայտնում է, որ լուծումների համատեղ օգտագործումը թույլ է տալիս կառուցել արդյունաբերական օբյեկտների և համակարգերի մոնիտորինգի բաշխված համակարգ ցանկացած տեսակի ցանցերի միջոցով (MPLS, LTE և այլն), ապահովել տվյալների փոխանցման անկայուն ուղիներ կամ կառավարման բաշխված վահանակներով տեղային համակարգեր ունեցող  աշխարհագրորեն բաշխված օբյեկտներով արդյունաբերական ձեռնարկությունների կիբեռանվտանգությունը, որտեղ լիարժեք KICS for Networks սենսոր օգտագործելու հնարավորություն չկա։

Kaspersky SD-WAN-ը լուծում է՝ նախատեսված խափանումների նկատմամբ կայուն կենտրոնացված կառավարմամբ տարածականորեն բաշխված ցանց կառուցելու համար: Այն օգնում է ապահովել արտադրական գործընթացների անընդհատությունը և բարձրացնել դրանց արդյունավետությունը: Kaspersky SD-WAN-ը թույլ է տալիս առանձնացնել տրաֆիկի տարբեր տեսակները և գերակայություններ տալ դրան, ինչը երաշխավորում է ցանցի անվտանգ տարանջատումը և անխափան աշխատանքը նույնիսկ անկայուն միացումների պայմաններում: Տեղակայման ընթացքում օգտագործվում են անլար կապուղիներ, ինչպես նաև կոմպակտ շարժական սարքեր (CPE)՝ ներառյալ հեռավոր օբյեկտներում և ենթակառուցվածքների դժվարամատչելի տեղերում: Zero Touch Provisioning տեխնոլոգիան թույլ է տալիս հեռավար կարգավորել ցանցային սարքերը ավտոմատ ռեժիմով, ինչը պարզեցնում և արագացնում է նոր արդյունաբերական օբյեկտների միացումը:

Kaspersky Industrial CyberSecurity-ն արդյունաբերական անվտանգության հավաստագրված հարթակ է: Դրա հիմքում են երկու առանցքային բաղադրիչներ՝ KICS for Nodes-ը և KICS for Networks-ը։ KICS for Nodes-ը նախատեսված է կառավարման ավտոմատացված համակարգերի (ԿԱՀ) Windows և Linux ժամանակակից կամ հնացած ՕՀ-ով գործող աշխատանքային կայանների և սերվերների պաշտպանության համար, այն նաև հարթակի սենսորն է (ԿԱՀ-ի կազմում են տվյալների կառավարման և հավաքագրման սերվերները (SCADA), տվյալների պահպանման սերվերները, տվյալների շլյուզները, ճարտարագետների և օպերատորների ստացիոնար աշխատանքային կայանները, ճարտարագետների և օպերատորների մոբայլ աշխատանքային կայանները, համակարգիչները, որոնք օգտագործվում են տեխնոլոգիական ցանցերի կառավարման և արդյունաբերական ավտոմատացման համակարգերի ԾԱ-ի մշակման համար)։ KICS for Networks-ը պլատֆորմի սերվերն է և թույլ է տալիս կառավարել ավտոմատացման համակարգում ներառված ակտիվները, հայտնաբերել դրանց խոցելիությունները և տեղեկացնել ռիսկերի մասին, ինչպես նաև հայտնաբերել ցանցային անոմալիաները և սպառնալիքները, ինչը հատկապես կարևոր է ծրագրավորվող կոնտրոլերների, ԿԱՀ-ի ռելեային պաշտպանության տերմինալների, արդյունաբերական երթուղիչների և կառավարվող կոմուտատորների պաշտպանության համար։ Այն թույլ է տալիս նաև հայտնաբերել տեխնոլոգիական գործընթացի առանցքային պարամետրերի վտանգավոր փոփոխությունները և դրանց անոմալիաները արդյունաբերական պրոտոկոլների փաթեթների խորը վերահսկողության միջոցով: Համատեղ աշխատելով՝ KICS հարթակի երկու բաղադրիչները հնարավորություն են տալիս իրականացնել արդյունաբերական ավտոմատացման համակարգերի ամբողջ ծրագրային-տեխնիկական համալիրի անվտանգության խորը աուդիտ:

««Կասպերսկի» ընկերության  համար արդյունաբերական կիբեռանվտանգության էկոհամակարգի զարգացումը կայուն զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից մեկն է: Մենք լսում ենք մեր հաճախորդների հարցումները և ադապտացնում  մեր լուծումները՝ «անկար» ինտեգրման և դրանց տիրապետելու ամբողջական արժեքի օպտիմալացման համար: Kaspersky SD-WAN-ի և Kaspersky Industrial CyberSecurity-ի վրա հիմնված համալիր լուծման օգտագործումը մեծացնում է ենթակառուցվածքի մասին իրավիճակային իրազեկվածությունը, դրա դիտարկելիությունը և անվտանգությունը, էապես նվազեցնում է ինչպես կապիտալ, այնպես էլ գործառնական ներդրումները պաշտպանության միջոցներում: Այն նաև օգնում է լուծել մասնագետների պակասի խնդիրը. տեղեկատվության պաշտպանության տեղեկատվական և գործառնական տեխնոլոգիաների բոլոր միջոցների միասնական կառավարման կոնսոլի շնորհիվ կարելի է կիրառել անվտանգության միասնական քաղաքականություն աշխարհագրորեն բաշխված օբյեկտներում և հայտնաբերել սպառնալիքներն արձագանքման միասնական կենտրոնում: Լուծման բաղադրիչները համապատասխանում են կարգավորողների պահանջներին, լավագույն համաշխարհային փորձին և հավաստագրված են ԿԱՀ-ի վենդորների կողմից, ինչը երաշխավորում է դրանց հուսալիությունն ու անվտանգությունը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության արդյունաբերական կիբեռանվտանգության լուծումների առաջատար մենեջեր Կիրիլ Նաբոյշչիկովը:

Լրահոս