Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
«Կասպերսկի»-ն կիբեռանվտանգության դասընթացներ է անցկացրել Ինտերպոլի աշխատակիցների համար
21/05/2024 11:07

«Կասպերսկի»-ն կիբեռանվտանգության դասընթացներ է անցկացրել Ինտերպոլի աշխատակիցների համար

«Կասպերսկի» ընկերությունն Ինտերպոլի աշխատակիցների համար անցկացրել է կիբեռանվտանգության փորձագիտական առցանց թրեյնինգների շարք: Բոլոր դասընթացները հեղինակել են իրենց ոլորտի պրակտիկ փորձագետները, այդ թվում՝ Սպառնալիքների հետազոտությունների և վերլուծության գլոբալ կենտրոնի (GReAT) և Կիբեռմիջադեպերին արձագանքման գլոբալ թիմի (Kaspersky Global Emergency Response Team – GERT) մասնագետները:

Ընկերությունը հայտնում է, որ 2023-ի սեպտեմբեր-դեկտեմբերին Ինտերպոլի աշխատակիցներն անցել են «Ռեվերս-ինժինիրինգ 101», «Թիրախավորված վնասաբեր ԾԱ-ի ռեվերս ինժինիրինգ» և «Արձագանք Windows-ում միջադեպերին» թրեյնինգները՝ «Կասպերսկի» ընկերության և Ինտերպոլի միջև 2019-ին ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Ուսուցումն ուղեկցվում էր GReAT-ի և GERT-ի փորձագետների հետ հարցուպատասխանի նիստերով։ Ամբողջ դասընթացը կառուցվել է վիրտուալ լաբորատորիայում՝ անվտանգ օնլայն տարածքում պարապմունքների վրա։

Ինտերպոլի աշխատակիցների շրջանում ամենասիրված թրեյնինգը դարձել է «Թիրախավորված վնասաբեր ԾԱ-ի ռեվերս ինժինիրինգ»-ը: Դրա ընթացքում նրանք սովորում էին վերլուծել իրական վնասաբեր ԾԱ-ն, իրականացնել վնասաբեր փաստաթղթերի և էքսպլոյտների ռեվերս ինժինիրինգ, ինչպես նաև ուսումնասիրել են ռեվերս ինժինիրինգի գործիքների ընդլայնված հնարավորությունները:

«Ռեվերս ինժինիրինգ 101» թրեյնինգում հիմնական ուշադրությունը դարձվել է ասեմբլերի և Go լեզուների հիմունքներին, ինչպես նաև այն բանին, թե ինչպես իրականացնել C++-ով գրված ծրագրերի ռեվերս ինժինիրինգ և ինքնուրույն վերլուծել վարակի ողջ շղթան։

«Արձագանք Windows-ում միջադեպերին» թրեյնինգը նվիրված է այն բանին, թե ինչպես հայտնաբերել և արձագանքել միջադեպերին, վերլուծել վարակված սարքերը, ինչպես նաև հասկանալ գրոհների տարբեր մեթոդները, այդ թվում՝ տարբերակել APT գրոհները սպառնալիքների այլ տեսակներից:

«Երբ խոսքը վերաբերում է կիբեռսպառնալիքների դեմ պայքարին, կարևոր է, որ պետական և մասնավոր կազմակերպությունները համագործակցված աշխատեն, և կառուցվի սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում միջազգային մակարդակում: «Կասպերսկի» ընկերությունը գտնվում է այդ պայքարի առաջնագծում. գլոբալ տվյալներ ստանալու շնորհիվ մենք օպերատիվ կերպով տեղեկանում ենք նոր սպառնալիքների ի հայտ գալու մասին, մշակում միջադեպերին արձագանքելու և դրանց հետևանքները վերացնելու լուծումներ: Մենք հավատում ենք համագործակցության ուժին. կիբեռսպառնալիքների մասին զեկույցներ հրապարակելով, իրավապահ մարմինների համար դասընթացներ անցկացնելով՝ մենք մեր ներդրումն ենք ունենում ավելի անվտանգ թվային աշխարհի մեջ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության  պետական մարմինների հետ կապերի գծով փոխնախագահ Յուլիա Շլիչկովան:

««Կասպերսկի» ընկերության դասընթացներին մասնակցությունը թույլ է տալիս էապես բարձրացնել մեր կազմակերպության անդամ երկրների՝ կիբեռհանցագործությունների հետաքննության հնարավորությունները: Ուսուցումն օգնել է մեր աշխատակիցներին ձեռք բերել հմտություններ, որոնք անհրաժեշտ են կիբեռսպառնալիքները վերլուծելու և հնարավոր հետևանքները վերացնելու համար: Մեր գործընկերությունը ևս մեկ անգամ ընդգծում է իրավապահ մարմինների և բիզնեսի միջև համագործակցության կարևորությունը»,-  մեկնաբանում է Ինտերպոլի կիբեռհանցավորության դեմ պայքարի գծով տնօրեն Քրեյգ Ջոնսը:

«Կասպերսկի» ընկերության փորձագետները Ինտերպոլի իրավապահ մարմինների աշխատակիցների համար դասընթացներ են անցկացնում 2019-ից: Այս ընթացքում անցկացվել է ավելի քան տասը դասընթաց, ուսուցումը կշարունակվի 2024-ին։

«Կասպերսկի» ընկերության փորձագիտական առցանց թրեյնինգները ժողովրդականություն են վայելում աշխարհի բազմաթիվ կազմակերպությունների և գիտական ինստիտուտների շրջանում: Գործարկումից ի վեր դրանք անցել են 50 երկրների ավելի քան 2 հազար մասնագետներ։ Առցանց հարթակը ներառում է 10 թրեյնինգ, որոնց շրջանակներում փորձագետները կիսվում են իրենց փորձով և գիտելիքներով, այդ թվում՝ ռեվերս ինժինիրինգի, սպառնալիքների հայտնաբերման, միջադեպերին արձագանքելու առաջատար մարտավարությունների և ռազմավարությունների մասին: Թրեյնինգները բաժանված են ըստ մակարդակների՝ կախված սովորողների պատրաստվածությունից: