Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
BANA Angels-ը ընդունում է Angel Training դասընթացի հայտեր
15/05/2024 18:11

BANA Angels-ը ընդունում է Angel Training դասընթացի հայտեր

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA Angels) ընդունում է Angel Training դասընթացի հայտադիմումներ։

Երկու շաբաթ տևողությամբ դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հրեշտակ ներդրող և խորացնել իրենց գիտելիքները հրեշտակային ներդրումների ոլորտում։

Angel Training-ի շրջանակներում մասնակիցները կուսումնասիրեն Հայաստանի տեխնոլոգիական էկոսիստեմը, հրեշտակային ներդրումների միտումները, իրավական կարգավորումները, ինչպես նաև կծանոթանան վենչուրային կապիտալի հիմունքներին։

Հայտադիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 2-ն է։ Մասնակցության հայտը անհրաժեշտ է ներկայացնել այստեղ։

Լրահոս