Երևանի Ground Zero սրճարանում սպասվում է հանդիպում-նախաճաշ Ադամ Կաբլանյանի հետ
Մասնակցեք ու բացահայտեք Ադամ Կաբլանյանի նորարարության, ներդրումների, բարեգործության հետաքրքրաշարժ ճանապարհորդությանը: Ground Zero Breakfast Series-ի շրջանակում նա կկիսվի իր տեսլականով՝ միկրոէլեկտրոնիկայի, գլոբալ կառավարման միահյուսմամբ:
Նա Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում ստացել է բակալավրի աստիճան, Սանտա Կլարայի համալսարանից՝ Էլեկտրատեխնիկայի գիտությունների մագիստրոսի կոչում և ունի MBA Ստենֆորդի համալսարանից: Բազմաթիվ նորարարությունների հեղինակ է և ունի 15 արտոնագիր միկրոչիպերի մշակման և հիշողության զարգացման ոլորտում: Կաբլանյանը եղել է Virage Logic-ի խորհրդի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը. 1996-ին նա է հիմնադրել այս ընկերությունն, այնուհետև հանրայնացրել է NASDAQ- ում:
Կաբլանյանը նաև iCON Communications-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է: iCON Communications-ը գերարագ ինտերնետի առաջատար մատակարար է Հայաստանում, որն օգտագործում է վերջին WiMAX տեխնոլոգիան: Նա նաև Paradromics-ի հիմնադիրն է, խորհրդի անդամը և ամենախոշոր ներդրողը: Սա ընկերություն է, որը մշակում է հաջորդ սերնդի նեյրոնային ինտերֆեյսի տեխնոլոգիա:
2019-ից Ադամ Կաբլանյանը գերմանական cynora GmbH ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է: Այս ընկերությունը մշակում է առաջադեմ օրգանական լուսարձակ դիոդներ: CYNORA- ը կապույտ և կանաչ լուսարձակող լուծումների առաջատար է, որը հիմնված է թերմոակտիվ լուսարձակման վրա՝ բարելավելով OLED էկրանների էներգաարդյունավետությունը և գունային կոնտրաստը:
Նա ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում նաև Հայաստանում. Ալեքսանդրիա գինու գործարանի սեփականատերն է, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի անդամը։ ԿԱբլանյանը նաև ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Ադամ Կաբլանյանի հետ հանդիպումը կվարի Strategic Value Ventures ընկերության հիմնադիր, Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպան, հիմնական խորհրդական և ընտրող հանձնաժողովի անդամ Կարեն Գյուլբուդաղյանը:
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ 08:30-ին Ground Zero սրճարանում (ք. Երևան, Սարյան 1): Սա մասնագիտացված սրճարան է, որտեղ հատվում են սուրճն ու նորարարությունները։
Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է