Կասպերսկի. Ինչով է վտանգավոր վնասաբեր կոդը Linux-ի դիստրիբուտիվներում
Անհայտ չարագործները վնասաբեր կոդ են ներկառուցել Linux-ի որոշ դիստրիբուտիվներում՝ սեղմման համար նախատեսված, բաց սկզբնական կոդով XZ Utils ուտիլիտների 5.6.0 և 5.6.1 տարբերակների մեջ։ Ինչպես հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, բեքդորով ուտիլիտները հասցրել են հայտնվել Linux-ի մարտյան մի քանի հայտնի տարբերակներում, և դա կարելի է գնահատել որպես գրոհ մատակարարման շղթայի վրա: Խոցելիությանը շնորհվել է CVE-2024-3094 համարը։
Ընկերության փորձագետները պարզաբանում են, որ ի սկզբանե տարբեր հետազոտողներ պնդում էին, որ բեքդորը թույլ է տալիս չարագործներին շրջանցել sshd-ի՝ OpenSSH սերվերային գործընթացի նույնականացումը և հեռավար կերպով չարտոնված հասանելիություն ստանալ օպերացիոն համակարգին։ Այնուամենայնիվ, դատելով վերջին տեղեկատվությունից, այս խոցելիությունը պետք է վերագրվի ոչ թե «նույնականացման շրջանցում», այլ «կոդի հեռավար կատարում» (RCE) դասին: Բեքդորը միջամտում է RSA_public_decrypt գործառույթին, ստուգում է հոսթի ստորագրությունն՝ օգտագործելով Ed448 ֆիքսված բանալին, և հաջող ստուգման դեպքում system() գործառույթի միջոցով կատարում է հոսթի փոխանցած վնասաբեր կոդը՝ առանց sshd լոգերում հետքեր թողնելու:
Հստակ հայտնի է, որ XZ Utils-ի 5.6.0 և 5.6.1 տարբերակները հայտնվել են Linux-ի հետևյալ դիստրիբուտիվների մարտյան տարբերակներում.
- Kali Linux, բայց պաշտոնական բլոգի տեղեկատվության համաձայն, միայն մարտի 26-ից 29-ը հասանելի տարբերակներում (բլոգը պարունակում է նաև հրահանգներ, թե ինչպես ստուգել ուտիլիտների խոցելի տարբերակի առկայությունը);
- openSUSE Tumbleweed և openSUSE MicroOS, որոնք հասանելի են եղել մարտի 7-ից 28-ը;
- Fedora 41, Fedora Rawhide և Fedora Linux 40 beta;
- Debian (թեստային, ոչ կայուն և փորձարարական տարբերակներ);
- Arch Linux՝ կոնտեյներների image-ներ, որոնք հասանելի են եղել փետրվարի 29-ից մարտի 29-ը: Ի դեպ, org կայքում ասվում է, որ իրականացման առանձնահատկությունների պատճառով գրոհի այս վեկտորը Arch Linux-ում չի աշխատի, սակայն, այնուամենայնիվ, թախանձագին խորհուրդ է տրվում թարմացնել համակարգը։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ անխոցելի են Red Hat Enterprise Linux (RHEL), SUSE Linux Enterprise, openSUSE Leap, Debian Stable տարբերակները։ Իմաստ ունի ինքնուրույն ստուգել մնացած դիստրիբուտիվներում XZ Utils-ի տրոյանացված տարբերակների առկայությունը:
Փորձագետները ենթադրում են, որ վնասաբեր կոդը ուտիլիտների մեջ է հայտնվել հետևյալ կերպ։ Ըստ երևույթին, տեղի է ունեցել GitHub-ի ռեպոզիտորիայի նկատմամբ վերահսկողության փոխանցման ստանդարտ պատմություն: Այն անձը, ով ի սկզբանե աջակցում էր XZ Libs նախագծին, վերահսկողությունը փոխանցել է այն օգտահաշվին, որն արդեն մի քանի տարի է, ինչ աջակցում էր տվյալների սեղմման հետ կապված մի շարք ռեպոզիտորիաների։ Նա էլ ինչ-որ պահի նախագծի կոդ բեքդոր է ավելացրել։
ԱՄՆ-ի կիբեռանվտանգության և ենթակառուցվածքի պաշտպանության գործակալությունը մարտին նշված օպերացիոն համակարգերը թարմացնողներին խորհուրդ է տալիս անհապաղ անցնել XZ Utils-ի ավելի վաղ տարբերակի օգտագործմանը (օրինակ ՝ 5.4.6 տարբերակի), ինչպես նաև զբաղվել վնասաբեր ակտիվության որոնմամբ։
Եթե տեղադրվել է խոցելի տարբերակով դիստրիբուտիվ, ապա իմաստ ունի փոխել հաշվառման տվյալները, որոնք հնարավոր է, որ չարագործները կարողացել են կորզել համակարգից:
Խոցելիության առկայության փաստը կարելի է բացահայտել CVE-2024-3094-ի համար Yara կանոնի օգնությամբ։
Ընկերության ենթակառուցվածքին չարագործների կողմից հասանելիություն ստանալու կասկածի առկայության դեպքում խորհուրդ է տրվում օգտվել կոտրանքի նշանների հայտնաբերման Kaspersky Compromise Assessment ծառայությունից:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է