Ամփոփվել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագիրը
Այսօր հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել են «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար (ITTD)» ծրագրի արդյունքները: Ծրագիրը, որն իրականացրել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ, ԳՄՀԸ), մեկնարկել է 2019 թվականին, համաֆինանսավորվել է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վասիլիս Մարագոսն իր ելույթում ողջունեց ծրագրի բոլոր անդամներին ու շնորհակալություն հայտնեց կատարած մեծածավալ աշխատանքի համար։
14,95 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով 150 ձեռնարկություններ և ընկերություններ ստացել են տեխնիկական և ֆինանսական աջակցություն, 126 գործընկեր ստացել է դրամաշնորհ և ավելի քան 350-ը մասնակցել է ITTD-ի տարբեր ծրագրերի: ITTD-ի շնորհիվ ստեղծվել և պահպանվել է 1415 աշխատատեղ։ Աջակցվող ձեռնարկությունների աշխատակիցների կեսից ավելին կանայք են, իսկ ձեռնարկությունների 78%-ից ավելին ունեն կին սեփականատեր կամ կին ղեկավար պաշտոնյա:
«ITTD-ի շնորհիվ Հայաստանի հյուսիսում իրականացվել են մի շարք հրաշալի նախաձեռնություններ, որոնք նորարարական զբոսաշրջային ձեռնարկությունների միջոցով աշխուժացնում են տեղական տնտեսություններն ու համայնքները: Այս ձեռնարկությունները ոչ միայն արժևորում են Հայաստանի մշակութային ժառանգությունն ու գեղեցիկ բնաշխարհը, նաև նպաստում են կայուն ապրուստի միջոցների աղբյուրների ստեղծմանը: Իսկ տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել Հայաստանը, որպես տարածաշրջանում տեխնոլոգիական նորարարությունների կենտրոն»,- նշել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը:
«GIZ-ի համար մեծ պատիվ է մեզ վստահված նախագծերի միջոցով աջակցել Հայաստանի կառավարությանը բարելավել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: ITTD-ի շնորհիվ մենք տեսանք, թե ինչպես կարող է նորարարությունը կատարել էական փոփոխություններ: Մեր գործընկերների հետ աշխատում ենք գտնել ճկուն և արդյունավետ լուծումներ, որոնք մարդկանց կօգնեն բարելավել իրենց կենսապայմանները և ունենալ կայուն եկամուտ։ Մենք հաստատակամորեն շարունակում ենք աջակցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը»,-նշել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը։
«Զբոսաշրջության կոմիտեն վերջին մի քանի տարիների ընթացքում պատիվ է ունեցել աշխատել ԵՄ-ի, BMZ-ի և GIZ-ի հետ։ Համատեղ գործակցության շնորհիվ մեկնարկել են մարքեթինգային արշավներ, իրականացվել են համաշխարհային զբոսաշրջության քարտեզում Հայաստանի ներկայության բարձրացմանն ուղղված նշանակալի միջոցառումներ։ Ստեղծվել է նոր կայք և մշակվել է նոր բրենդինգ՝ «Հայաստան. թաքնված ուղի»: Մենք ունեցել ենք հիանալի գործընկերություն և մեծապես գնահատում ենք մեր գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:
ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը մեկնարկել է 2019 թ.-ին և շարունակվելու է մինչև 2024թ. ապրիլը: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո: Ծրագիրը Եվրոպական Միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության (www.eu4business.eu) մասն է:
-
20:26 13/12/24Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է