Կասպերսկի. Կիբեռանվտանգության մասնագետների մեկ երրորդն ստացած բարձրագույն կրթությունն անբավարար է համարում ընթացիկ աշխատանքի համար
Աշխարհում կիբեռանվտանգության ոլորտում աշխատող հարցվածների ավելի քան մեկ երրորդը (36%) վստահ չեն աշխատանքի համար իրենց բարձրագույն կրթության արդյունավետության մեջ և շարունակում են սովորել, որպեսզի դիմակայեն սպառնալիքների անընդհատ փոփոխվող լանդշաֆտին և համաքայլ լինեն արդյունաբերության զարգացման հետ: Այսպիսին են «Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման տվյալները. ընկերությունը որոշել է պարզել ոլորտի կրթության նկատմամբ մասնագետների վերաբերմունքը և այն ազդեցությունը, որ այն թողնում է նրանց կարիերայի աճի վրա: Հետազոտությունն իրականացվել է ընկերության պատվերով ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ Ռուսաստանում: Ընդհանուր առմամբ, հարցվել է 1012 մարդ:
Կիբեռանվտանգության կրթության որակի վրա ազդող գործոնները որոշելու համար հարցվողներին հարցեր են տրվել դասախոսների համապատասխան կարողությունների, ուսուցման ընթացքում նորագույն տեխնոլոգիաներին և սարքավորումներին հասանելիության և կիբեռանվտանգության ոլորտում իրական միջադեպերի վրա աշխատելու փորձի, ինչպես նաև գործնական աշխատանքին կողմնորոշված ստաժավորման վերաբերյալ:
Ընկերությունը հայտնում է, որ տարբեր երկրների տեղեկատվական անվտանգության մասնագետները համակարծիք են, որ կրթական համակարգը շատ առումներով կարող է չհամապատասխանել ոլորտի արդի պահանջներին: Այսպես, գրեթե յուրաքանչյուր չորրորդը (24%) հայտնել է, որ ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները բոլորովին պիտանի չեն եղել ՏԱ ոլորտում աշխատելու համար, իսկ 12%-ը՝ որ դրանք աննշան չափով են օգտակար եղել։ Ընդ որում, գրեթե կեսը (49%) հայտարարել է, որ բուհական ծրագիրն իրենց կիբեռանվտանգության ոլորտում իրական նախագծերի վրա աշխատելու գործնական փորձ է առաջարկել։
«Տեխնոլոգիաների և կիբեռսպառնալիքների լանդշաֆտի արագ զարգացումը հանգեցնում է նրան, որ կրթական ծրագրերը չեն հասցնում թարմացվել, և տեղեկատվական անվտանգության գծով նոր շրջանավարտները կարող են չունենալ անհրաժեշտ գիտելիքներ և գործնական փորձ: Մենք օգնում ենք բուհերին նվազեցնել այդ ճեղքվածքը, նպաստում ենք երիտասարդ մասնագետների կրթական ծրագրերին և կրթությանը։ Դրա համար մենք ինտեգրում ենք մեր փորձագետների գիտելիքները վերապատրաստման ծրագրերում, որպեսզի ուսանողները կարողանան միաժամանակ ձեռք բերել տեսական և գործնական փորձ, ինչպես նաև կազմակերպում ենք ստաժավորումներ և միջազգային մրցույթներ: Բացի այդ, մենք այն դիրքորոշումն ունենք, որ կարևոր է թարմացնել գիտելիքները կարիերայի ողջ ընթացքում՝ անկախ բուհում ստացված կրթության մակարդակից և արդիականությունից։ Միայն այս կերպ կարելի է համապատասխանել ոլորտի պահանջներին», – մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության ուսուցման բաժնի ղեկավար Եվգենիա Ռուսկիխը:
Կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների գիտելիքների ընդհանուր մակարդակը բարձրացնելու համար «Կասպերսկի» ընկերությունն առաջարկում է կիրառել բազմաստիճան մոտեցում.
- Բուհերը կարող են արդիականացնել իրենց ուսումնական ծրագրերը՝ համագործակցելով կիբեռանվտանգության շուկայի խաղացողների հետ։ Օրինակ, անցյալ տարի «Կասպերսկի» ընկերությունը գործարկել է նոր գործընկերային ծրագիր բարձրագույն ուսումնական հաստատությունների համար՝ Kaspersky Academy Alliance։ Այն թույլ է տալիս ուսումնական գործընթացում ինտեգրել կիբեռանվտանգության ոլորտում ընկերության փորձն ու տեխնոլոգիաները։
- Երիտասարդ մասնագետները կարող են լրացնել իրենց ակադեմիական պատրաստվածությունը իրական աշխատանքային փորձով, օրինակ, տեղեկատվական անվտանգության կամ R&D բաժիններում ստաժավորման գալով: Ռուսաստանում «Կասպերսկի»-ն իրականացնում է Kaspersky SafeBoard ստաժավորման ծրագիր Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուսանողների համար:
- Կիբեռանվտանգության մասնագետները կարող են զարգացնել իրենց հմտությունները՝ մասնակցելով տարբեր ընկերությունների և կազմակերպությունների կողմից անցկացվող մրցումներին: Այսպես, «Կասպերսկի»-ն անցկացնում է Secur’IT Cup ամենամյա միջազգային ուսանողական մրցույթը։ 2017-ից ի վեր դրան մասնակցել են ավելի քան 6 հազար ուսանողներ ամբողջ աշխարհից:
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
13:08 29/06/22Ucom. «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է