Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը դարձան ազատ շրջանառելի` ցուցակվելով Հայաստանի ֆոնդային բորսայում
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը, առաջնային հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումից հետո, պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում՝ մուտք գործելով ազատ շուկա։ Այսուհետև բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք շուկայի մասնակիցների միջնորդությամբ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով հնարավորություն ունեն գնելու և վաճառելու նշված բաժնետոմսերը:
Առաջնային հրապակային առաջարկի ընթացքում ընկերությունը տեղաբաշխել է 8 միլիարդ 240 միլիոն դրամ արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս։ Տեղաբաշխման արդյունքում շուրջ 1000 ներդրողներ դարձան Team Telecom Armenia-ի բաժնետեր։
«Սա պատմական իրադարձություն է Հայաստանի տելեկոմ ոլորտի համար․ առաջին անգամ է, որ հեռահաղորդակցության օպերատորը մուտք է գործում Հայաստանի կապիտալի շուկա՝ ցուցակվելով ֆոնդային բորսայում։ Մեր թիմը կարողացավ իրականացնել նախագիծ, որը տարիներ առաջ շատ հեռուն թվացող միտք էր, իսկ այսօր իրականություն, որը վստահ եմ՝ ակտիվացնելու է մեր երկրի կապիտալի շուկան և ձևավորելու է ներդրումներ կատարելու նոր մշակույթ»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Շնորհավորում եմ Team Telecom Armenia-ին նման խիզախություն դրսևորելու համար, քանի որ նման որոշում կայացնելը և հետագայում դրա հաջողված իրականացումը պահանջում է խիզախություն և պրոֆեսիոնալ իրագործում։ Իրականում հաջողակ են այն ընկերությունները, որոնք չեն վախենում դառնալ հաշվետու հասարակության առջև։ Այժմ Team Telecom Armenia-ն հանրային ընկերություն է և հասանելի է ներդրողների լայն շերտերին: Հուսով եմ՝ սա կդառնա դրական ազդակ հայաստանյան գործարար միջավայրում, և այլ ընկերություններին ևս կդրդի այս եղանակով միջոցներ ներգրավել և դառնալ հանրային կարևորության ընկերություններ»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:
Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի կառուցմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ Աշխատելով թվային տեխնոլոգիաների ոլորտում՝ ընկերությունը նաև մեծ ուշադրություն է դարձնելու ժամանակակից թվային գործիքների ու լուծումների ներդրմանը և այլ հավակնոտ ծրագրերի իրականացմանը:
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը հնարավոր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով` մոտենալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ հանդիսացող ցանակացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով բաժնետոմսի ձեռք բերման հայտ: Մանրամասները՝ www.amx.am։
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։
-
11:12 31/10/24Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն
-
14:59 11/10/24Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից դարձրեց բոլոր ցանկացողներին
-
13:22 25/09/24Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում
-
11:27 17/09/24Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր
-
14:34 13/11/24Երևանում կկայանա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը
-
15:03 06/12/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 06/12/2023
-
14:28 05/09/23Հայաստանից ամենաշատ ներբեռնվող հավելվածները. 04/09/2023
-
19:31 22/09/22Level Up միայն ուսանողների համար․ Ucom-ն առաջարկում է ինտերնետի x2 և x3 ծավալ
-
14:19 28/06/22Վիվա-ՄՏՍ. Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
-
19:29 12/10/21Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
-
18:58 28/09/20Շարժական կապի օպերատորների համատեղ հայտարարությունը
-
18:57 13/08/20Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով
-
12:15 11/08/192019թ. առաջին կիսամյակում ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է մոտ 23.07%-ով
-
16:27 03/05/19Ռոստելեկոմ. նոր առաջարկ՝ երեք ամիս կես գնով
-
13:56 04/12/18Ռոստելեկոմ․ Հայտնի են STARTUP BOOST WEEKEND Vol3 նախագծի հաղթողները
-
16:07 27/09/18Ռոստելեկոմը ռեբրենդինգ է իրականացրել
-
12:11 14/02/24Picsart-ն ամենաորոնվածն է App Store-ում
-
14:59 02/06/23TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
-
21:00 26/03/23Հայկական Picsart-ը՝ Forbes-ի 14 ուշագրավ ու խելահեղ արհեստական բանականության գործիքների շարքում
-
16:48 03/02/23Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է