Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
«Կասպերսկի» ընկերությունը հզորացրել է կոնտեյներային միջավայրերի անվտանգության լուծումը
28/12/2023 12:17

«Կասպերսկի» ընկերությունը հզորացրել է կոնտեյներային միջավայրերի անվտանգության լուծումը

«Կասպերսկի» ընկերությունը հզորացրել է կոնտեյներային միջավայրերի անվտանգության լուծումը նոր հնարավորություններով, և հիմնական փոփոխությունները տեղի են ունեցել հավելվածների ռանթայմ-պաշտպանության մասով (հավելվածների անվտանգության պաշտպանություն իր գործառույթների կատարման ժամանակ):

Ինչպես պարզաբանում են ընկերության փորձագետները, կոնտեյներային մշակումը կիրառվում է տարբեր ծառայություններ ստեղծելու համար՝ սննդի պատվիրման առցանց ռեսուրսներից, գումարի փոխանցումից, կրթական ծառայությունների մատուցումից մինչև արդյունաբերական օբյեկտներում համալիր թվային հարթակներ: Սա Kubernetes-ում, OpenShift-ում և այլ կոնտեյներային հարթակներում հավելվածներ ստեղծելու ժամանակակից մոտեցում է, որը պահանջում է ավելի մեծ ուշադրություն կիբեռանվտանգության վրա:

Թարմացված լուծման մեջ զգալիորեն կատարելագործվել է մշակվող հավելվածների ռանթայմ պաշտպանությունը։ Գործարկված կոնտեյներների տրաֆիկի մոնիտորինգը թույլ է տալիս ավելի արդյունավետ հայտնաբերել և արձագանքել ինչպես կլաստերների միջև և ներսում կասկածելի ակտիվությանը, այնպես էլ կլաստերների և առանձին կոնտեյներների արտաքին տրաֆիկին: Կոնտեյներների ներսում հավելվածների և ծառայությունների գործարկման վերահսկումը արգելափակում է վնասակար գործընթացները՝ կանխելով, օրինակ, ծրագրային ապահովման վրա հնարավոր գրոհները կամ պատվիրատուի ենթակառուցվածք ներթափանցելու փորձերը: Հայտնվել է կոնտեյների վարքագծային վերլուծություն՝ հիմնված անվտանգության քաղաքականությունների կողմից սահմանված օրինաչափությունների վրա: Դա օգնում է բացահայտել և ազդարարել դրանց աշխատանքի շեղումները: 

Մանրամասները՝ այստեղ:

Լրահոս